Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը պարգևատրվել է Պատվո շքանշանով
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայ որի՝ Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Այս մասին նշված է համապատասխան համանարում.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռոբերտ Ջոզեֆ ԴՈՈՒԼԻՆ (ԱՄՆ) պարգևատրել Պատվո շքանշանով»։