Նախագահի հրամանագրով լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար Գոհար Լևոնի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով,- ասված է հրամանագրում: