211652_close_icon
views-count1372 դիտում article-date 19:59 18-05-2014

Մանկապարտեզի տնօրեն VS աշխատակիցներ. հարցը լուծվեց դատական կարգով.տեսանյութ

Սարատակի մանկապարտեզն այս տարի սովորականից ուշ վերաբացվեց: Պատճառը միայն ցուրտը չէր, այլ դատական գործերը, որոնց ստիպված է եղել մասնակցել մանկապարտեզի տնօրենը: Նա մի քանի աշխատակից էր հեռացրել տարեվերջին: Աշխատակիցների զանգվածային կրճատումը սկսվեց համայնքի ղեկավարի ընտրությունից հետո: Նորընտիր գյուղապետի պահանջով իրականացված ստուգումների արդյունքում աշխատանքից ազատվեցին բակապահը, 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող խոհարարը, նրա օգնականն ու 10 տարվա փորձ ունեցող դաստիարակը: Տնօրենը պատճառաբանել էր, որ նրանք չունեն համապատասխան որակավորում: Ընդամենը մի քանի ամիս աշխատանքից ազատելու իր հիմնավորումը տնօրենն այսօր որակում է թյուրիմացություն: Խոհարարն ու դաստիարակը դատական կարգով արդեն վերականգնել են մանկապարտեզում աշխատելու իրենց իրավունքը, իսկ խոհարարի օգնականն ու բակապահը հաշտվել են աշխատանքը կորցնելու մտքի հետ: Մանկապարտեզի տնօրենը չի զղջում, որ նախակրթարանը խոհարարի օգնական ու բակապահ չունի. Տնօրենի խոսքով` բակապահ պետք չէ, քանի որ բակում խնամելու ոչինչ չի մնացել, իսկ խոհանոցում մեկ խոհարարն էլ բավարար է: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28092]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր