Ուկրաինայում իրադրությունը մոտ է քաոսային վիճակին.ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Սիմոնովիչը համարում է, որ ՈՒկրաինայում իրադրությունը մոտ ժամանակներում կվերածվի իրական քաոսի, եթե չընդունվեն որոշումներև միջոցներ չձեռնարկվեն ճգնաժամը հաղթահարելու համար, այս մասին հաղորդում է «ԲԻ-ԲԻ-ՍԻ»-ն:
Սիմոնովիչը նաև կարծում է, որ ՈՒկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցածն ավելի շատ նրան հիշեցնում է 1990-ականների սկիզբը Խորվաթիայում:
«Վախենում եմ, որ երկիրը կհասնի անվերադարձելի կետի, եթե անհապաղ չընդունվեն ադեկվատ որոշումներ», — նշել է նա:
Դիվանագետի խոսքերով, ՄԱԿ-ը սպասում է բազմաթիվ սպանությունների փաստերի հաստատմանը: