211652_close_icon
views-count20867 դիտում article-date 11:27 23-05-2020

Երկրում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ իշխանությունները չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է. Արթուր Վանեցյան. «Հրապարակ». Hraparak.am

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «[url=https://hraparak.am/post/91d97afae5f82a341231b5a76528ebff?fbclid=IwAR0RrdAT9vTOtOvTJ8vm6_6Sp3G-IcTnOgaf7TpAOnRHNq2tEnE-Cey3rVI%20vanetsyan]Հրապարակ[/url]» օրաթերթի լրագրողներին։ [b]- Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասաց, որ Դուք 2019-ին Հռոմում հանդիպել եք իրեն, գործարք եք առաջարկել։ Եղե՞լ է նման բան։ [/b] - Խոստանում եմ այդ հարցին անդրադառնալ առաջիկայում և մանրակրկիտ։ Հաշվի առնելով, որ ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ, իրավունք չունեմ հրապարակելու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություն, ուստի այս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից։ Կարող եմ մի բան ասել․ թե՛ իրավական, թե՛ առավել ևս բարոյական տեսանկյունից գործել եմ բացառապես իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։ Մնացած բոլոր հարցերին կպատասխանի քննությունը։ Հարուցված գործով որևէ կարգավիճակ չունեմ, հարցաքննվել եմ որպես վկա։ [b]- Ձեր՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնավարման ընթացքում քաղաքական կամ անօրինական հրահանգներ ստացե՞լ եք վերադասի կողմից։ [/b] - Առհասարակ, ճիշտ չեմ համարում բարձրաձայնել ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ գործունեությունը։ Դա կոռեկտությունից դուրս է, և ես, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ երբևիցե չեմ խոսելու այն ժամանակահատվածի մասին, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն։ Առանց այդ էլ, կարող եմ ասել, որպես ԱԱԾ ղեկավար, բացառիկ ղեկավարներից եմ եղել, որ գործել է հրապարակային, իհարկե՝ թույլատրելիի սահմաններում։ [b]- Հանրությանը պարզ չեղավ, թե որ պահից առաջացան Ձեր հակասությունները իշխանության հետ, ինչու թողեցիք պաշտոնը։ [/b] - Ինձ հնարավոր չէ ինչ-որ բան պարտադրել։ Ես հստակ իմացել եմ իմ լիազորությունների սահմանը և մշտապես գործել եմ դրանց շրջանակներում։ Թե ինչն էր հրաժարականի պատճառը, կարծում եմ՝ հրաժարականին հաջորդած 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից արդեն շատ մարդկանց պարզ է դարձել, թե որն էր պատճառը։ Եթե ուշադիր ընթերցել եք իմ հրաժարականի տեքստը, որում ասում եմ՝ թող իմ հրաժարականը լինի կանգառի սթափեցնող քայլը, դա մեկնաբանվեց շատ տարբեր տեսանկյուններից։ Բայց ես ասել եմ՝ այս իշխանության մեջ վերջին մարդը չեմ և իմ հրաժարականով ցանկանում եմ սթափեցնել իշխանություններին, որպեսզի նրանք ուղղվեն և երկիրը տանեն զարգացման ճիշտ ուղով։ Իսկ այն, ինչ կատարվում և կատարվել է, ուղղակի անթույլատրելի է, դա ուղիղ հարված է մեր պետության հիմնասյուներին։ [b]- Ձեր հրաժարականը «կանգառի սթափեցնող» ազդանշան դարձա՞վ։ [/b] - Ցավոք սրտի, չեմ նկատել փոփոխություններ, և դա է հիմնական պատճառներից մեկը, որ այսօր քաղաքականության մեջ եմ։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://hraparak.am/post/91d97afae5f82a341231b5a76528ebff?fbclid=IwAR0RrdAT9vTOtOvTJ8vm6_6Sp3G-IcTnOgaf7TpAOnRHNq2tEnE-Cey3rVI%20vanetsyan]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր