ՀՀ Առողջապահության նախարարն այցելել է Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից տուժածներին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ուշ երեկոյան «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրում այցելեց այսօր ցերեկը «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/14503/]կրակոցներից[/url] տուժածներին։ Նախարարը հետաքրքրվեց բոլոր հինգ վերավորվածների վիճակով, մասնագետների հետ քննարկեց ցուցաբերված բժշկական օգնությունը և հետագա բուժման անհրաժեշտ գործողությունները։
Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց հիվանդանոցի պատրաստվածությունը միանգամից հինգ վիրավորներին ընդունելու և պատշաճ մակարդակի բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Համալսարանական համալիրն ապահովված է անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Կրակոցներից տուժածների բուժման հետագա ընթացքը կգտնվի նախարարի ուշադրության ներքո։