Այսօրվանից Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվում է
Վրաստանի Դարիալի կիրճում տեղի է ունեցել սողանք: Ռուսական Interfax գործակալության փոխանցմամբ՝ այն փակել է թունելը, որտեղ մարդիկ կան: Վթարի պատճառով Հայաստան գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որ գազամատակարարումը կդադարեցվի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ից:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների: