211652_close_icon
views-count3924 դիտում article-date 11:56 17-05-2014

Գավառի մանկատնից 2-րդ անգամ փախուստի դիմած սանին գտել են

Գավառի մանկատնից մայիսի 3-ին փախուստի դիմած 14-ամյա Արևշատ Զախարյանը հայտնաբերվել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Մայիսի 16-ին՝ ժամը 21.35-ին, Գավառի մանկատան տնօրենը ոստիկանություն է հայտնել, որ նույն օրը՝ ժամը 21.00-ին, տղան հայտնաբերվել է Երևան քաղաքի Ջրվեժ թաղամաս տանող ճանապարհին՝ Բագրևանդ փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ: Ա. Զախարյանը տեղափոխվել է ՀՕՖ» երեխաների աջակցության կենտրոն: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/10466/1404101652176/]տեղեկացրել էինք[/url], որ այս տարվա ապրիլի 1-ին Գավառի մանկատնից փախուստի դիմած եւ օրեր անց հայտնաբերված 14-ամյա Արևշատ Զախարյանն կրկին փախել է մանկատնից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Նա ասել էր, որ Արևշատը ճաշից առաջ դուրս է եկել մանկատնից՝ խանութ գնալու պատրվակով, եւ մինչեւ հիմա չի վերադարձել: «Տեսա, որ ուշանում է եւ դիմեցի ոստիկանություն: Համոզված եմ, որ կրկին այս գործում եղբայրն է խառնված: Փախուստի օրն էլ եղբայրը, որտեղ որ աշխատում է, կանաչապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունից խարդախությամբ 375 հազար դրամ է յուրացրել եւ դիմել փախուստի: Հիմա համոզված եմ, որ նա ցանկանում է տղային օգտագործել մուրացկանության եւ մանր-մունր գողությունների մեջ»,- ասել էր մանկատան տնօրենը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր