Պաշտոնական. Մեսսին «Բարսելոնա»-ի հետ փոխհամաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կշարունակի իր ելույթները կատալոնյան ակումբում: Ինչպես հայտնում է «Բարսելոնա»-ի մամուլի քարտուղարությունը, ֆուտբոլիստը ակումբի հետ փոխհամաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները: Սպասվում է, որ կողմերի միջև նոր պայմանագիր ստորագրելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մոտակա օրերին: Պայմանագրի մանրմասները չեն հրապարակվում:
Որոշ տեղեկությունների համաձայն, ըստ նոր համաձայնագրի Լիոնել Մեսսին տարեկան կստանա 20 մլն եվրո աշխատավարձ, և այդպիսով կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Արգենտինացու ներկայիս աշխատավարձը կազմում է 13 մլն եվրո: