Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 12-20-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Անաստասիա Կլիմովա
Լենա Անդրիասյան - «Փյունիկ»
Պաշտպաններ
Նորա Եղյան – «Հերոսկիպու լեյդիս» (Կիպրոս)
Դիանա Գրիգորյան - «Հայասա»
Լիանա Ղազարյան - «Հայասա»
Մարիա Սախինովա - «Փյունիկ»
Անի Ղուկասյան - «Փյունիկ»
Անյուտա Գալստյան - «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Մարալ Արթին - «Կաստելյոն» (Իսպանիա)
Անի Կարապետյան - «Հերոսկիպու լեյդիս» (Կիպրոս)
Տատյանա Դոլմատովա - «Ռյազան-ՎԴՎ» (Ռուսաստան)
Լուիզա Ղազարյան - «Փյունիկ»
Դվին Աղաբաբյան - «Փյունիկ»
Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ»
Կարինե Եղյան - «Հայասա»
Աննա Դալլաքյան - «Հայասա»
Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա - «Փյունիկ»
Պայծառ Ասատրյան- «Փյունիկ»
Նաիրի Դեր-Մեգերդիչյան
Փետրվարի 17-ին և 20-ին՝ ժամը 14։00-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը Շենգավիթի մարզադաշտում ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ազգային ընտրանու հետ։