Հրդեհն ավերում է շքեղ առանձնատները. տեսանյութ
Օրերս հրդեհի պատճառով փրկարարները Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում և դրա մերձակայքում 20 հազար տների բնակիչների արտակարգ տարհանում են իրականացրել:
Հրդեհը բռնկվել է Ռանչո Բերնարդո քաղաքի մոտակայքում, որտեղ հրդեհի զոհ են դարձել շքեղ առանձնատները, իսկ հազարավոր բնակիչներ ստիպված են լքել իրենց բնակավայրերը:
Հրդեհի տարածքը գերազանցում է 280 հեկտարը:
Կրակի արագ տարածմանը նպաստում է անամալ շոգ եղանակը. օդի ջերմաստիճանը տարածքում գերազանցում է 40 աստիճանը: Կրակի մարման աշխատանքներին ներգրավված է ավիացիան։
Հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն:



