211652_close_icon
views-count1586 դիտում article-date 11:20 16-05-2014

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պահանջել և ստացել է 18 մլն դրամ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը: «Շենլին» ՍՊ ընկերության իրավաբանական տնօրեն Աստղիկ Ե.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ ընկերության փաստացի տնօրեն Շահեն Մ.-ն իրենից` Աստղիկ Ե.-ից, խոշոր չափերի գումար է հափշտակել: Միաժամանակ Շահեն Մ.-ն նախաքննական մարմնին հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրենից պահանջել և ստացել է 18 մլն դրամ: Կատարվում է նախաքննություն: ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Նմանատիպ նյութեր