30029 դիտում
19:24 08-10-2019
Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի գյուղապետը կասկածվում է պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափի՝ մոտ 1,5 մլն դրամ յուրացնելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչակակ բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավար 33-ամյա Գևորգ Ավագյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակի ոստիկաններն ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Սաղմոսավանք վանական համալիրում Գ. Ավագյանի գիտությամբ կայանատղիի համար վարորդներից հավաքագրված 1 մլն 595 հազար դրամ գումարից Սաղմոսավանք համայնքի բյուջե մուտքագրլվել է 119 հազար 600 դրամը, իսկ մնացածը խոշոր չափի 1 մլն 475 հազար դրամը նրա կողմից յուրացվել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչություն։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/22/1135821/?fbclid=IwAR273nSxRqtZI2ef9vPcAMDdvak1nlmJwATrPRwGE-5bmVvmzsmIVvTJ214]հայտնել [/url]էինք, որ սեպտեմբերի 22-ին Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, պատրաստվում էին փակել Սաղմոսավանք վանական համալիր տանող գլխավոր ճանապարհը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել էին. «Ստիպված ենք ցանկացել դիմել այդ միջոցի, քանի որ ամեն անգամ տարբեր առիթներով միջոցառումներ կատարելու ժամանակ գյուղամիջյան ճանապարհները մեզ համար դառնում են անանցանելի: Որոշ անպատասխանատու վարորդներ իրենց ավտոմեքենաները կայանում են սիրտները որտեղ ուզի ու մենք չենք կարողանում մեր ավտոմեքենաներով ազատ տեղաշարժվել: Մենք չենք ասում՝ թող չայցելեն. ինչքան շատ գան մարդիկ, բոլորն էլ մեր գլխի վրա տեղ ունենն, բայց պետք չի ուրիշին անհարմարություններ պատճառել»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյանը հանդիպել էր Սաղմոսավանք վանական համալիրի հոգևոր հովվի հետ ու ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որպեսզի խնդիրը 10 օրվա ընթացքում կարգավորվեր։ Հակառակ դեպքում «Մենք մեր անելիքը անելու ենք»,- ասել էին գյուղացիները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
11:24 05-12-2014
Պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված ուրիշի գույքը յուրացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ