Իտալիայի ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին անվճար կրթաթոշակ կտրամադրի
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին տրամադրում է քսանչորս ամսվա կրթաթոշակ: Կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում Հայաստանի քաղաքացիներին 2014-2015 թթ. ուսումնական տարին անվճար հիմունքներով շարունակել Իտալիայի մի շարք ուսումնական հաստատություններում՝ համալսարաններում, կոնսերվատորիաներում, գեղարվեստի ակադեմիաներում, ինչպես նաև Ֆլորենցիայի «Պարոլա» լեզվի դպրոցում:
Կրթաթոշակը նախատեսված է 18-35 տարեկան շրջանավարտների, ասպիրանտների, հետազոտողների և ուսուցիչների համար: Իտալերեն լեզվի ուսուցիչների համար տարիքային սահմանափակումը մինչև 45 տարեկան է: Իտալերեն լեզվի բավարար իմացությունը պարտադիր է:
2014-2015 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի դիմելու վերջնաժամկետը մայիսի 28-ն է:
Մանրամասն տեղեկությունների և հայտն առցանց լրացնելու համար կարող եք այցելել նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպանության կայքեջ www.ambjerevan.esteri.it