Չեխիան անվճար բուժօգնություն կտրամադրի Ուկրաինայի վիրավոր ակտիվիստներին
Չեխիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անվճար բուժծառայություն տրամատդրել Ուկրաինայի ընդդիմության վիրավոր ակտիվիստներին։
«Բուժօգնություն է տրամադրում թե նստած, թե պառկած վիրավորներին, չվերթի համար վիզայի և այլ փաստաթղթերի անհրաժեշտության կարիք չկա։ Բուժման բոլոր ծախսերը իր վրա է վերցնում «Человек в беде» կազմակերպությունը և Չեխիայի կառավարությունը»,֊ ասվում է «եվրամայդանցիների» ֆեսբուքյան հաղորդագրությունում։
Ըստ ակտիվիստների տվյալների, անհրաժեշտության դեպքում Չեխիան պատրաստ է լրացուցիչ չվերթներ տրամադրել։