211652_close_icon
views-count5442 դիտում article-date 16:38 15-04-2020

Վաղվանից ԵՊԲՀ-ն իր աշխատակիցներին կտրամադրի անվճար տրանսպորտային միջոց՝ 16 ուղղություններով

Վաղվանից ԵՊԲՀ-ն իր աշխատակիցներին կտրամադրի անվճար տրանսպորտայից միջոց՝ 16 ուղղություններով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի աշխատակիցներ, համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողներ !!! Վաղվանից ԵՊԲՀ-ն իր աշխատակիցներին կտրամադրի անվճար տրանսպորտայից միջոց՝ 16 ուղղություններով։ Խնդրում եմ, պարտադիր Ձեզ հետ ունեցեք ԵՊԲՀ-ի կողմից տրված տեղեկանքը, որով կհաստատվի, որ Դուք համալսարանական աշխատակից եք։ Շնորհակալ եմ, բոլորիցդ, որ բոլոր դժվարություններով հանդերձ, ձեր աշխատանքային պարտականությունները կատարում եք ԳԵՐԱԶԱՆՑ։ Հ․Գ․ Երթուղու ուղղություններն ու ժամերը կցված են, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների վրա փակցված կլինեն մեր ԵՊԲՀ-ի տարբերանշանը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր