«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թույլ տված խախտումների համար տուգանքի ենթարկելու հարցը:
Նշենք, որ ՀԷՑ-ը հերթական անգամ հայտնվել է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում, քանի որ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում, ինչի կապակցությամբ էլ այսօր տեղի է ունենալու նիստը: Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում և նախորդ դեպքերում Հանձնաժողովը բավարարվել էր միայն նախազգուշացմամբ: Սակայն այս անգամ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընկերության հանդեպ արդեն իսկ որոշվել է խոշոր տուգանք կիրառել:
Ի դեպ, այսօր Հանձնաժողովը կհրապարակի նաև մեկ այլ որոշում, որն առնչվում է մայրաքաղաքի Նոր Նորք համայնքում թվով 492 վերելակների սպասարկման վճարի բարձրացման խնդրին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: