211652_close_icon
views-count3284 դիտում article-date 14:48 15-05-2014

Ահազանգ՝ Մուրացանի հոսպիտալի պետի աշխատասենյակում տեղադրված ռումբի մասին

Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի ՀՀ ՊՆ հոսպիտալի, որն ավելի շատ հանրությանը հայտնի է «Մուրացանի հոսպիտալ» անվամբ, պետի աշխատասենյակում, ռումբ է դրված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայութան աշխատակիցները, ինչպես նաև ՊՆ պատասխանատուները ժամանում են հոսպիտալ՝ պարզելու, թե արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Մանրամասները՝ քիչ ուշ:

Նմանատիպ նյութեր