211652_close_icon

Աշխատանքից ազատվել է ՀՀ ՊՆ Մուրացանի հոսպիտալի պետը

views-count47367 դիտում article-date 21:19 31-05-2017
Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին, այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԶՈՒ բուժծառայության պետ Կամավոր Խաչատրյանը։ Նրա խոսքով, Ասատուրյանն աշախատանքից ազատվել է և գտնվում է կադրերի ռեզերվում: «Հոսպիտալի նոր պետ դեռևս չի նշանակվել: Ունենք մի քանի թեկնածուներ, նրանց անունները դեռևս քննարկման փուլում են: Կընտրենք թեկնածուներից լավագույնին»,-ասաց Խաչատրյանը` հավելելով, որ Ասատուրյանի ազատումը պայմանավորված է եղել ծառայողական անհրաժեշտությամբ:

Նմանատիպ նյութեր