BMW-ն նոր M2 կթողարկի
Մրցավազքային M235i Racing մոդլեի հիման վրա BMW Group Design-ի 6 աշխատակիցներ մշակել էին վիրտուալ Vision GT սպորտային մեքենա, որը նախատեսված էր Gran Turismo 6 խաղի համար:
Սակայն, չի բացառվում, որ այս աշնանը Vision GT-ն կտեսնենք իրական M2 մոդելում:
Մեքենան հագեցած կլինի աէրոդինամիկ թափքով, չափազանց ցածր կախոցով, նոր բամպերներով, սփոյլերով:
Սպորտային հզոր մոդելը սովորական հսայելիների փոխարեն կհամալրվի տեսախցիկներով, կտարբերվի BMW M մասնաճյուղի հատուկ գունային գամայով (կարմիր, սպիտակ, կապույտ), երկգույնանի բացառիկ անվասկավառակներով, նոր արտանետման համակարգով:
Շքեղ մոդելը ստեղծող մասնագետները պնդում են, որ ածխածնային մանրաթելերից բաղկացած դետալների շնորհիվ մեքենան կկշռի ընդամենը 1 180 կգ, իսկ 3,0 լ ծավալով բենզինային շարժիչը 549 ձիաուժ հազորություն կապահովի:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը:


