5751 դիտում
11:10 15-05-2014
Արտակարգ իրավիճակ. Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության օպերատիվ գործողությունների արդյունքում մայրաքաղաքը չջրազրկվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ կեսգիշերին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում ջրի ուժեղ արտահոսք է սկսվել Երևան-Գառնի ջրատարի Հերացի թունելի հատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ են գործել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցներն ու «Երևան Ջուր» ընկերության պատասխանատուները, որոնց գործողությունների արդյունքում ջրամատակարարումը կարճ ժամանակում վերականգնվել է:
Այս պահին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ «Երևան Ջուր» ընկերության մասնագետները շինարարությունն իրականացնող պատասխանատուների հետ նշված հատվածում սկսում են կապիտալ վերանորոգման աշխատանքները: Աշխատանքներին չխոչընդոտելու համար ճանապարհային ոստիկանությունը նշված ճանապարհահատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել է: Այս պահին վթարի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է 6 տարի առաջ նշված թունելը կառուցող շինարարական կազմակերպության սխալ գործողությունները, որը շրջանցել է ջրագիծը, ու հիմա նրանց սարքած «ճաշը« փորձում է վերացնել «Երևան Ջուր»-ը: Վթարի վերացման հիմնական գործողությունները կատարվում են «Երևան Ջուր»-ի ծառայողների կողմից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+