2133 դիտում
09:37 15-05-2014
Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ․ 168 Ժամ
«168 Ժամ․ թերթը գրում է․ «Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ ու, ինչպես պաշտոնական հաղորդագրությունն է ասում, նրանց հետ քննարկել է «տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»:
Իրականում երեկվա այդ հանդիպումը ոչ այլ ինչ էր, քան խմբակային հաղորդում հանցագործության մասին: Միանգամից մի քանի հանցագործությունների: Նախ՝ երեկ Մելիք-Ադամյան փողոցում էին հավաքվել բոլոր նրանք, ում Սահմանադրությամբ արգելվում է զբաղվել բիզնեսով՝ Աժ պատգամավորները և կառավարության անդամները: Նրանք, իհարկե, բոլորը հայտարարում են, թե բիզնեսով չեն զբաղվում, այլ ընդամենը սեփականատերեր են: Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում՝ ինչո՞ւ վարչապետի հետ հանդիպմանը չէին ներկայացել նրանց բիզնեսների մենեջերները:
Հիմնական միտքը, որն, ըստ գործարարների, արտահայտել է Հովիկ Աբրահամյանը, եղել է հետևյալը, եկեք անցյալի մասին քիչ խոսենք, գիծ քաշենք ու ամեն ինչ սկսենք զրոյից, մտածենք ապագայի մասին: Որպես բաժակաճառ՝ դա, իհարկե, բարեհունչ է, սակայն որպես վարչապետի դիրքորոշում, մեղմ ասած, տարակուսելի: Որովհետև դա նշանակում է այն, ինչն ընդունված է անվանել հարկային համաներում: Ավելի պարզ ասած՝ Աբրահամյանի ասածը հետևյալն է. «մեզանից ով՝ ինչ արել-չի արել նախկինում, որքան հարկեր է թաքցրել կամ որքանով է գործել ստվերում, գլուխը՝ քարը, այսօրվանից սկսում ենք աշխատել մաքուրով»: Անցումային շրջանում գտնվող մի շարք երկրներում այդ պրակտիկան տարածված է, սակայն կա մի նրբություն: «Գիծ քաշվում է» ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ կամքով, եթե անգամ այդ մեկը «լավ ախպեր» է, այլ օրենքով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4835 դիտում
16:36 14-06-2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
2095 դիտում
10:05 05-06-2014
Հովիկ Աբրահամյանը կարող է աշխատանքի հրավիրել Տիգրան Սարգսյանին․ 168 Ժամ
1059 դիտում
12:47 14-10-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդի հետ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը