1370 դիտում
14:11 31-05-2016
Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց 56 տոկոսը ծխող է.
Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց 56 տոկոսը ծխող է, սակայն կա նաև դրական միտում` 40-50 տարեկան տղամարդկանց մոտ՝ ծխախոտը թողնելու հարցում: Այս մասին այսօր` մայիսի 31-ին ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը` նշելով, որ սա կապված է վերը նշված տարիքային խմբի առողջական խնդիրների հետ:
«Կանանց մոտ Երևանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը 7-3 տոկոս է կազմում, մարզերում՝ շուրջ 3 %»,-ներկայացրեց Ալեքսանդր Բազարչանը:
Առողջապահական առումով ցուցանիշները խոսուն են, այսպես՝ թոքի քաղցկեղ ունեցողների 80 տոկոսը ծխողներ են:
Հականիկոտինային պայքարի ջատագովները խիստ կարևոր են համարում ծխախոտի տուփերի փաթեթավորումն ու դիզայնը, որպեսզի զգուշացումները, որ «ծխելը վնասակար առողջության համար», կամ «ծխելը առաջացնում է թոքի քաղցկեղ» առավել ակնառու լինեն ու մեծ:
Հիշեցնենք, որ 1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր:
Ըստ ԱՀԿ տվյալների՝ ծխախոտ օգտագործող մարդկանց ավելի քան 80%-ն ապրում են տնտեսապես ոչ զարգացած երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդությունների բեռն ամենամեծն է: Ծխախոտի մշտական օգտագործումը ուժեղ կախվածություն է առաջացնում ու կայուն բացասական ազդեցություն ունի ծխողի առողջության վրա: Տուժում է նաև չծխողների առողջությունը, որոնք գտնվում են ծխողի կողքին և հաճախ ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը: Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն և Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիան կոչ են անում երկրներին մշակել ծխախոտային արտադրանքի պարզ փաթեթավորում և պիտակավորում:
Նմանատիպ նյութեր
2927 դիտում
16:32 12-10-2017
Այսօր Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է. Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է
862 դիտում
13:25 31-05-2022
Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է
2632 դիտում
08:40 15-05-2014
Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակիչների 36%-ն ալկոհոլ չի օգտագործում․ 168 Ժամ
Այս բաժնից
2818 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3970 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին