Թուրքական մաֆիայի ներկայացուցիչը Դինքի սպանության մեջ մեղադրում է գյուլենականներին
Թուրքական հանցագործ աշխարհի հայտնի ներկայացուցիչներից Քյուրշաթ Յըլմազը «Ագոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին նոր բացահայտումներ է արել, գրումէ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1531]Ermenihaber.am[/url] կայքը:
Յըլմազը Դինքի սպանության մեջ մեղադրել է ամերիկաբնակ թուրք հայտնի կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի համայնքին՝ այն անվանելով ահաբեկչական կազմակերպություն:
Ըստ Յըլմազի՝ սպանությունը կազմակերպվել էր գյուլենական համայնքի անդամ Թուրքիայի անվատնգության ծառայության աշխատակիցների կողմից, իսկ գործի հետևում կանգնած է Ամերիկայի հայկական սփյուռքը: Յըլմազը նշել է նաև, որ գյուլենականները իբրև թե 2004 թ. իրեն առաջարկել էին կատարել այդ սպանությունը:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1531]այստեղ[/url]: