211652_close_icon
views-count1854 դիտում article-date 11:07 14-05-2014

ՀՀ կառավարությունը դադարեցնում է Գյումրու տեխնոպարկի գործունեությունը․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի լուծարման առաջարկին հավանություն տալու հարցը: Ավելի պարզ լեզվով ասած՝ ՀՀ կառավարությունը դադարեցնում է Գյումրու տեխնոպարկի գործունեությունը: Այս որոշումը կառավարությունը հիմնավորել է նրանով, որ տեխնոպարկը հիմնադրման օրվանից մինչ այժմ գործունեություն չի ծավալել: Հիշեցնենք, որ «Գյումրու տեխնոպարկը» նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջ քաշած ծրագրերից էր և մինչև բոլորովին վերջերս այն համառորեն գովերգվում էր»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր