211652_close_icon
views-count1039 դիտում article-date 15:02 21-07-2026

Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Մինասյանը:

«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ գյումրեցիներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկայացրել եմ դիմում՝ Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։ Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։

Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրությունները անխուսափելի են»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր