211652_close_icon
views-count685 դիտում article-date 19:48 02-04-2024

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքներին։

Նախագծի հեղինակները ներկայացրել են ՏՏ ոլորտի՝ համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածք ունենալու անհրաժեշտությունը, տեխնոպարկի առանձնահատկությունները և ցուցադրել միջազգային ստանդարտներով կառուցվող շինարարության ընթացքը:

Տեխնոպարկն իր հարկի տակ համախմբելու է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց համար հարմարավետ աշխատանքային միջավայր. մոտիվացնող և ոգեշնչող աշխատանքային միջավայրի ստեղծումը կարող է լավ մասնագետներ ներգրավելու և պահպանելու կարևորագույն գրավականներից լինել:

Տեխնոպարկը բաղկացած է լինելու 22 հարկից, ունենալու է 3000 օֆիսային աշխատատեղ և 40,000 քմ գրասենյակային տարածք, ընդհանուր օգտագործման գոտիներ, գիտահետազոտական կենտրոն, ցուցասրահ, առևտրային գոտիներ, միջոցառումների սրահ, կոնֆերանս դահլիճներ, հյուրանոց, 1000-ից ավելի ավտոկայանատեղի, (որոնցից 30%-ը նախատեսված է լինելու էլեկտրական մեքենաների համար) և այլն: Տեխնոպարկը շահագործման կհանձնվի 2026 թվականին։

Նմանատիպ նյութեր