2966 դիտում
09:30 14-05-2014
Ֆրանսիա 1938. իտալացիների «ոսկե դուբլը»
2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Հունիսի 12-ին Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մինչ այդ SHAMSHYAN.COM-ը Ձեր ուշադրությանը կներակայացնի աշխարհի առաջնությունների պատմությունը:
[url=https://shamshyan.com/hy/article/13891/]Ուրուգվայ 1930[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/13972/]Իտալիա 1934[/url]
[b]Ֆրանսիա 1938[/b]
1938 թվականի աշխարհի առաջնությունը կազմակերպչական առումով ստացվեց ավելի բարդ, քան մյուսները: ՖԻՖԱ-ի ընդունած որոշմամբ աշխարհի 1938 թվականի Մունդիալը պետք է անցկացվեր Հարավային Ամերիկայում, սակայն 1936 թվականին Բեռլինի կոնգրեսում ՖԻՖԱ-ն որոշեց աշխարհի առաջնության անցկացման վայր ընտրել ոչ թե Արգենտինան, այլ Ֆրանսիան: Այդ ամենից վիրավորված արգենտինացիները, որպես բողոքի նշան որոշեցին իրենց հավաքականին մոտակա քսան տարիների ընթացքում չուղարկել Եվրոպայում կայանալիք աշխարհի առաջնություններին:
Այդ ժամանակ Եվրոպայում քաղաքական դրությունը շատ անկայուն էր ու սրված: Իսպանիայում ընթանում էր քաղաքացիական պատերազմ, իսկ Ավստրիան միավորվել էր ֆաշիստական Գերմանիային և այդ պատճառով ավստրիացի լավագույն ֆուտբոլիստները պետք է հանդես գային Գերմանիայի դրոշի ներքո: Ավստրիան հաջողությամբ հաղթահարել էր ԱԱ ընտրական փուլը, բայց միավորումից հետո ավստրիացիների տեղն առաջնությունում թափուր էր մնացել: Սկզբում այդ տեղն առաջարկվեց զբաղեցնել Անգլիայի հավաքականին, սակայն ան•լիացիները հրաժարվեցին և այն տրվեց Շվեդիայի ընտրանուն, որն առանց առաջին փուլի հանդիպում անցկացնելու հայտնվեց երկրորդ փուլում: Լատինական Ամերիկան ներկայացնում էին Կուբայի և Բրազիլիայի հավաքականները:
1938 թվականի առաջնությունը նույնպես անցկացվեց օլիպիական ընթացակարգով: Առաջին փուլում Գերմանիայի հավաքականն անակնկալ կերպով պարտություն կրեց Շվեյցարիայի հավաքականից և դուրս մնաց հետագա պայքարից: Միայն Հունգարիայի և Ֆրանսիայի հավաքականներին հաջողվեց խաղի հիմնական ժամանակում առավելության հասնել իրենց մրցակիցների նկատմամբ: Առաջին փուլի մնացած բոլոր հանդիպումներում հաղթողներն որոշվեցին լրացուցիչ ժամանակում և վերախաղարկման արդյունքում: Հատկապես տպավորիչ ստացվեց Բրազիլիայի և Լեհաստանի հավաքականների մենամարտը, որն ավարտվեց բրազիլացիների դժվարին հաղթանակով` 6:5 հաշվով: Այդ խաղում բրազիլացիներից երեք գոլի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Լեոնիդասը, իսկ լեհերից չորս գոլ հեղինակեց Էռնեստ Վիլիմովսկին:
Իտալացիները, որոնք առաջին փուլում 2:1 հաշվով առավելության էին հասել Նորվեգիայի հավաքականի նկատմամբ, երկրորդ փուլում հանդիպեցին տանտերերի` Ֆրանսիայի հավաքականի հետ: Հանդիպումը կայացավ մայրաքաղաք Փարիզում: Իտալացիներն առանց որևէ մեծ դժվարության, կարողացան 3:1 հաշվով հաղթել ֆրանսիացիներին: Իսկ ահա Բրազիլացիները երկրորդ փուլում հանդիպելով Չեխոսլովակիայի հավաքականին, կարողացան միայն վերախաղարկման արդյունքում, դժվարին պայքարում 2:1 հաշվով հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Այդ հանդիպման ընթացքում խաղային դրվագներից մեկի ժամանակ բրազիլացի խաղացողներից մեկը կոտրեց Չեխոսլովակիայի հավաքականի հարձակվող Նեեդլի ոտքը, իսկ խաղային մեկ այլ դրվագում մրցակցի հետ բախման արդյունքում, ձեռքի կոտրվածք ստացավ դարպասապահ Պլանիչկան: Հանդիպման ընթացքում խաղադաշտից հեռացվեցին Բրազիլիայի հավաքականի երկու խաղացողներ:
[img]http://pics.livejournal.com/emotional_game/pic/0000b1qd.jpg[/img]
Բրազիլիայի և Իտալիայի հավաքականների ուղիները խաչվեցին կիսաեզրափակիչում: Այդ հանդիպմանը բրազիլացիներն որոշեցին հանգիստ տալ իրենց լավագույն ռմբարկու Լեոնիդասին: Արդյունքում 1:2 հաշվով պարտություն կրելով Իտալիայի հավաքականից, բրազիլացիները դարձան իրենց իսկ ինքնավստահության «զոհը»: Մյուս կիսաեզրափակիչ զույգում հունգարացիները 5:1 հաշվով ջախջախեցին Շվեդիայի ընտրանուն:
Եզրափակիչում հանդիպեցին Հունգարիայի և Իտալիայի հավաքականները: Հանդիպման սկզբնամասում Կոլաուսին ճեղքելով մրցակցի պաշտպանությունը գեղեցիկ հարվածով առաջ մղեց իտալացիներին: Քիչ անց հունգարացիներից հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Տիտկոշը:
Իտալացիների եզրերում փայլում էին Մեացան և Ֆերարին: Իտալիայի հավաքականի համար ամեն ինչ ընկավ իր տեղը, երբ Պիոլան կրկին իտալացիներին հաշվի մեջ առաջ մղեց, իսկ 35-րդ րոպեին Կոլաուսին հաշիվը դարձրեց 3:1: Այնուամենայնիվ հունգարացիները 65-րդ րոպեին Շարոշիի ջանքերով կրճատեցին հաշվի տարբերությունը:
Բիավատիի կրնկով գեղեցիկ փոխանցումից հետո հանդիպման վերջակետը դրեց Պիոլան` հաշիվ դարձնելով 4:2: Այսպիսով Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն:
[b]Եզրափակիչ[/b]
18.06.1938
[b] Իտալիա – Հունգարիա` 4:2[/b]
«Ստադ Օլիմպիկ դե Կոլոմբ». Փարիզ
գոլեր` Կոլաուսսի 6' 35', Պիոլա 16', 82' – Տիկոշ 8', Շարոշի 70'
[b]Իտալիա:[/b] Ալդո Օլիվերի – Ալֆրեդո ֆոնի, Պետրո ռավա, Պետրո Սարատոնի, Միկելե Անդրեոլի, Ուգո Լոկատելլի, Ամադեո Բիավատի, Ջուզեպպե Մեացցա, Սիլվիո Պիոլա, Ջովաննի Ֆերարի, Ջինո Կոլաուսի
Գլխավոր մարզիչ` Վիտորիո Պոցցո
[b]Հունգարիա:[/b] Անտալ Սաբո – Դյուալա Պոլգար, Շանդոր Բիրո, Անտալ Շալայ, Դյորդ Սյուչ, Դյուլա Լազար, ֆերենց Շաշ, Էնո Վինցե, Դյորդ Շարոշի, Դյուլա Ժենգելլեր, Պալ Տիկոշ
Գլխավոր մարզիչ` Ալֆրեդ Շաֆֆեր
[img]http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/ITA-HUN_1938-FIN-CM.svg/300px-ITA-HUN_1938-FIN-CM.svg.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
807 դիտում
11:30 17-01-2015
Իտալացիների 50%-ից ավելին գիրք չի կարդում
1128 դիտում
14:13 15-05-2015
ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հարցը քննարկել է իտալացիների հետ
Այս բաժնից
4417 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1306 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ
1732 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն