211652_close_icon
views-count1131 դիտում article-date 14:13 15-05-2015

ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հարցը քննարկել է իտալացիների հետ

ԵԱՀԿ Մինսկի խումբը Իտալիայում ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր խորհրդակցություններ են տեղի ունեցել իտալացիների հետ: Մինսկի խմբի անդամ բոլոր երկրներն աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը»,-գրառել է Ուորլիքը:

Նմանատիպ նյութեր