211652_close_icon
views-count2415 դիտում article-date 09:02 13-05-2014

Հրայր Թովմասյանը հրաժարվել է ԱԺ գործուղվել․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Գուրգեն Դումանյանը երեկ երեկոյան հրաժեշտ էր տալիս ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին, նա աշխատանքի է տեղափոխվելու կառավարություն՝ աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի կարգավիճակով: Անցյալ շաբաթ իշխանական շրջանակներում խոսվում էր, որ Դումանյանի փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավար կարող է նշանակվել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Թովմասյանը հրաժարվել է ԱԺ գործուղվել՝ նշելով, որ չի գնա մի տեղ, որտեղ իրեն չեն սպասում: Թե ով կարող է նշանակվել այդ պաշտոնում, դեռևս որոշված չէ: Մինչ այդ երեկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը»։

Նմանատիպ նյութեր