ԼՂՀ-ն ու Հայաստանը հայտնվել են համաշխարհային քաղաքակրթության ճամփեզրին. Առավոտ
«Առավոտ» թերթը զրուցել է Հելսինկյան նախաձեռնություն-92 կոմիտեի ղարաբաղյան համակարգող Կարեն Օհանջանյանի հետ, որից ներկայացնումե նք մի հատված.
[b]- Պարոն Օհանջանյան, Կալիֆորնիայի խորհրդարանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևը` 70 կողմ, 1 դեմ ձայներով: Այս` պատմական գնահատվող քայլն ինչու՞ Լեռնային Ղարաբաղում սառը ընդունվեց, այն դեպքում, որ ընդամենը երկու ամիս առաջ Ղրիմը, երբ ՌԴ-ի կազմում ընդգրկելու մասին համաձայնագիր ստորագրեց` նույն օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, տոնական մեծ համերգ անցկացվեց` նվիրված «Ղրիմի ժողովրդի ինքնորոշմանը»:[/b]
- Ես չէի ուզենա Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող Կալիֆորնիայի խորհրդարանի ընդունած բանաձևը բնորոշել որպես մի իրադարձությունը, որը չի ցնցել ղարաբաղցիների զգացողությունները: Այդ որոշման մասին տեղեկությունը համընկավ Հաղթանակի օրվա հետ, որն ամբողջ հայության համար մեծ նշանակություն ունեցող` ազատության և արժանապատվության ոգու վերածննդի օր է, որը, ցավոք, երկրի ներկայիս ղեկավարության կողմից նսեմացվում է մարդկային բոլոր չափորոշիչներով: Արտաքին քաղաքականություն ձևավորելու և արտաքին մարտահրավերներին ադեկվատ կերպով արձագանքելու ոչ բավարար կոմպետենտությունը ԼՂՀ-ում արտաքին քաղաքականություն ձևավորողների կողմից հենց պատճառ է հանդիսանում, որ Միացյալ Նահանգների հզոր նահանգի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը մնա չգնահատված Ղարաբաղի ժողովրդի կողմից, մի ժողովուրդ, որն իշխանության շնորհիվ, առավելապես, մտածում է օրվա հացի խնդրի մասին:
Մանրամասնները կարդացեք թերթի այսօրվա համարում: