211652_close_icon
views-count3616 դիտում article-date 19:15 12-05-2014

Հաղթիր ինքդ քեզ, և միայն դրանից հետո կհաղթես ուրիշներին. ֆոտոշարք

Մայիսի 11-ին «Աշխատանք» ԿՄԸ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո Կարատեի Գավաթի մրցաշարը: Այն ֆեդերացիայի 10 տարվա բեղմնավոր աշխատանքի առաջին գավաթային մրցաշարն էր, որն այսուհետ կդառնա ամենամյա: Մրցաշարին մասնակցում էին Ֆեդերացիայի տարբեր մասնաճյուղերի տարբեր տարիքային և քաշային խմբերի ավելի քան 250 մարզիկներ: Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի սաներից մի քանիսը ներկայացան իրենց ցուցադրական ելույթներով, որից հետո մեկնարկեց բուն մրցապայքարը: Ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԿԱՏԱ ձևից աշխարհի չեմպիոն, սև գոտի 5-րդ ԴԱՆ Դավիթ Աթանեսյանը պաշտոնապես հայտարարեց, որ իրենց լավագույնս դրսևորած մարզիկները կմասնակցեն մի շարք միջազգային մրցաշարերի, իսկ մեծահասակ մարզիկներին կընձեռնվի հնարավորություն մասնակցելու K-1 վարկածով պրոֆեսիոնալ մենամարտերի: Պատվոգրեր և շնորհակալագրեր շնորհվեցին նաև ֆեդերացիայի մի շարք բարեկամների: Սա արդեն բարի ավանդույթ է դարձել: Պարգևատրվածները հանդիսավորությամբ համալրեցին ֆեդերացիայի շարքերը: ԱՄՆ-ում և Եվրոպայում Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի ներկայացուցիչ փորձառու մարզիկներն ու մարզիչները, որոնց մեջ ի դեպ քիչ չեն աշխարհի, Եվրոպայի, Եվրասիայի չեմպիոններ և մի շարք միջազգային մրցաշարերի հաղթողներ ու մրցանակակիրներ, իրենց մարզչական աշխատանքով նպաստում են Այկիկենդո մարտարվեստի տարածմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր