211652_close_icon
views-count1087 դիտում article-date 17:06 12-05-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 9-ից 12-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 23-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը: Բացահայտվել է գողության 9 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության 3 և խարդախության 4 դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 3 մարդ զոհվել է, 46-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր