211652_close_icon

Հալեպում 2 հայ է զոհվել

views-count952 դիտում article-date 10:36 12-05-2014
Մայիսի 11-ին Հալեպի Չալմա շրջանում սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հատնում է «Բերիո լուրեր»-ի ֆեյսբուքյան էջը: Զոհերի թվում է եղել հայազգի տեղացի բնակիչ Վարդան Անտրեանը, վիրավորվել է Սարօ Պապուճեանը: «Գանձասար» թերթի փոխանցմամբ՝ մայիսի 11-ին ևս մեկ հայ է զոհվել Հալեպի Նոր Գյուղ շրջանում զինված գրոհայինների կողմից պատրաստված գազով լցված տակառների պայթյունի հետևանքով: Պայթյունի հետևանքով զոհվել է սիրիական բանակի հայ զինվոր Հակով Գրտանեանը:

Նմանատիպ նյութեր