16950 դիտում
01:53 12-05-2014
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 շենքի դիմաց ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, 1-03 շտապօգնության հերթապահ խումբը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հատուկ փրկարարական ջոկատը և թիվ 17 փրկարարական ջոկատը:
Տեղում աշխատել են նաև ՀՀ ԱԻն ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցում Կրպակ սուպերմարկետի հարևանությամբ բախվել են BMW X5 մակնիշի 35 ST 971 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 35 SD 975 համարանիշի և Daewoo Nexia մակնիշի S 5665 համարանիշի ավտոմեքենաները, որից հետո Daewoo Nexia-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործեցին հատուկ տեխնիկա, ում շտապօգնության բրիգադը տեղափոխեց Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արման Ցոլակյանը:
Այս պահին ժամանել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
***
12:00
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունը պարզել է, որ BMW X5-ը վարել է Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, անհատ ձեռներեց Արմեն Գրիգորյանը, Daewoo Nixia-ն վարել է 37-ամյա Գրիգոր Աբելյանը, իսկ Վազ 2107-ը՝ Նոր Արեշ 16 փողոցի բնակիչ Գրիգոր Բոյաջյանը: Պարզվել է նաև, որ վթարից հետո BMW X 5-ի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: Իսկ Daewoo-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ գիշերը ժամը 03:05-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+