211652_close_icon
views-count7447 դիտում article-date 15:26 11-05-2014

Բունդեսլիգայի 2013/2014 մրցաշրջանի վերլուծությունը` Արտակ Վահանսարյանից

Ավարտվեց Բունդեսլիգայի 51-րդ խաղարկությունը, որը յուրահատուկ ստացվեց նաև հայ երկրպագուների համար: Իհարկե, դրա գլխավոր «մեղավորը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր, ով մրցաշրջանից առաջ համալրեց Գերմանիայի փոխչեմպիոն` Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի խաղարկությունը մեծամասամբ անակընկալներ չմատցուցեց երկրպագուներին և ստացվեց բավականին կանխատեսելի, օրինաչափ: Կարելի է ասել այն չարդարացրեց գերմանական ֆուտբոլի չեզոք երկրպագուների սպասելիքները, քանի որ չեմպիոնական մրցավազքի ճակատագիրը վճռվեց բավականին վաղաժամ: Ինչպես և սպասվում էր «Բավարիա»-ն նվաճեց իր հերթական` 24-րդ չեմպիոնական տիտղոսը: Առաջնության սկզբնամասում թվում էր, թե մյունխենցիներին կարող էր ձեռնոց նետել Դորտմունդի «Բորուսիա»-ն, որ հիանալի մեկնարկեց առաջնությունում և մինչ 11-րդ տուրը կրնկակոխ հետապնդում էր առաջատարին: Սակայն մրցաշրջանի կարևորագույն պահին դորտմունդիցներին խանգարեցին վնասվածքները և պահեստայինների կարճ նստարանը: Արդյունքում «Բորուսիա»-ն միավորների մեծ տարբերությամբ հետ մնաց իր սկզբունքային մրցակցից և դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից: Իսկ ահա «Բավարիա»-ն շարունակեց իր շռնդալից հաղթարշավը և գրանցելով բազմաթիվ ռեկորդներ` առաջնության ավարտից 7 տուր առաջ վաղաժամ կերպով պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը: Այդպիսով «Բավարիա»-ն բարելավեց իր նախորդ տարվա ռեկորդը: Այդ ժամանակ մյունխենցիները չեմպիոնի տիտղոսը նվաճեցին առաջնության ավարտից 6 տուր առաջ: [img]https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/t1.0-9/10341568_728865903836912_122520705980036201_n.jpg[/img] [b]1. «Բավարիա»[/b] 2013/2014 մրցաշրջանից առաջ «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Յուպ Հայնկեսին փոխարինեց «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Նոր աշխատավայրում Իսպանացի մասնագետի առաջին փորձությունը եղավ Գերմանիայի սուպերգավաթային խաղը, որի շրջանակում մյունխենցիները 2:4 հաշվով զիջեցին Դորտմունդի «Բորուսիա»-ին: Այդ խաղից հետո Գվարդիոլան հայտնվեց քննադատական ալիքի տակ: Մրցաշրջանի սկզբնամասում Պեպ Գվարդիոլայի թիմը իր օպտիմալ խաղի փնտրտուքների մեջ էր: Հետզհետե «Բավարիա»-ն կարողացավ հարմարվել Պեպի խաղային փիլիսոփայությանը և դրանից հետո սկսվեց թիմի տևական հաղթարշավը: Բունդեսլիգայի առաջին շրջանը «Բավարիա»-ն անցկացրեց մեկ շնչով և ձմեռային արձակուրդների մեկնեց անվիճելի առաջատարի դերում: Կարելի է ասել, որ առաջին շրջանից հետո «Ռեկորդմայսթերը» գործնականորեն վճռվեց չեմպիոնության հարցը, քանի որ մյունխենցիները մեծ առավելություն ստացան իրենց հետապնդող մրցակիցների նկատմամբ: «Բավարիա»-ն առաջնության երկրորդ շրջանը նույնպես գերազանց անցկացրեց և միայն 27-րդ տուրում պաշտոնապես չեմպիոն հռչակվելուց հետո անջատեց «շարժիչը»: Հետագայում պարզ դարձավ, որ վաղաժամ չեմպիոնությունը ավելի շատ վնաս հասցրեց Գվարդիոլայի թիմին, քան օգուտ: Թիմի խաղացողները զգալիորեն թուլացրեցին իրենց զգոնությունը, կորավ մոտիվացիան, իսկ Պեպ Գվարդիոլայի կողմից կիրառած կազմի ռոտացիան թիմին գցեց խաղային ռիտմից: 29-րդ տուրում «Բավարիա»-ն կրեց իր առաջին պարտությունը: Բավարացիների տպավորիչ հաղթական շարքը խաթարեց «Աուգսբուրգ»-ը: Երկրորդ պարտությունը իրեն երկար սպասեցնել չտվեց: 30-րդ տուրում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց իր սկզբունքային մրցակցին: Մյունխենյան գրանդը Բունդեսլիգայի 2013/2014 մրցաշրջանի խաղարկությունում մի շարք ռեկորդներ գրանցեց` [b]19 անընդմեջ հաղթանակ[/b]. «Բավարիա»-ն բարելավեց իր նախկին ռեկորդը, որը գրանցվել էր 2005 թվականին (15 անընդմեջ հաղթանակ): [b]72 գոլ` 25 տուրից հետո[/b]. Բունդեսլիգայի պատմության ընթացքում նման ցուցանիշ, երբևէ չի գրանցվել: Նախորդ ռեկորդը պատկանում էր Բրեմենի «Վերդեր»-ին (70 գոլ` 1985/86 մրցաշրջանում): [b]Լավագույն մեկնարկը[/b]. Առաջին 28 խաղից հետո` 25 հաղթանակ, 3 ոչ-ոքի: [b]Անպարտելիության շարք[/b]. «Բավարիա»-ն Բունդեսլիգայում անպարտելի մնաց 53 անընդմեջ խաղում (46 հաղթանակ, 7 ոչ-ոքի): Եվրոպական հինգ առաջատար երկրների առաջնություններում հանդես եկող թիմերից միայն «Միլան»-ին է հաջողվել պահպանել ամենարեկար անպարտելի հանդիպումների շարքը` 58 խաղ (1991-1993 թթ) - [b]Մարզչական ռեկորդ[/b]. Պեպ Գվարդիոլան «Բավարիա»-ի գլխավորությամբ անպարտելի մնաց 28 անընդմեջ խաղում: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1978-79 մրցաշրջանում և պատկանում էր «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլ-Հայնց Ֆելդկամպին: - [b]Առաջին շրջանում վաստակած միավորների ռեկորդ[/b]. Պեպ Գվարդիոլայի սաները 17 խաղից վաստակեցին 47 միավոր: Մինչ այդ ոչ մի թիմի չէր հաջողվել Բունդեսլիգայի առաջին շրջանում այդքան միավոր վաստակել: [img]https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/t31.0-8/1557307_412922372184882_168310552_o.jpg[/img] [b]2.«Բորուսիա Դորտմունդ»[/b] Իհարկե, Դորտմունդի «Բորուսիա»-ն առանձնահատուկ թեմա է հայ երկրպագուների համար, քանի որ մրցաշրջանից առաջ դորտմունդցիները ի դեմս Հենրիխ Մխիթարյանի`ռեկորդային տրանսֆեր իրականացրեցին: Մինչ Բունդեսլիգայի մեկնարկը «Բորուսիա»-ն սուպերգավթային խաղում 4:2 հաշվով ջախջախեց իր սկզբունքային մրցակցին` «Բավարիա»-ին: Մրցաշրջանի սկիզբը բավականին խոստումնալից ստացվեց Յուրգեն Կլոպի թիմի համար: «Բորուսիա»-ն մեկնարկային տուրերում համոզիչ հաղթանակներ տանելուց հետո հաստատեց իր չեմպիոնական հավակնությունները և թվաց, թե ընթացիկ մրցաշրջանում ի զորու է լուրջ մարտահրավեր նետել մյունխենցիներին: Սակայն «Բորուսիա»-ի հաղթարշավը խաղաթարեցին կադրային լուրջ խնդիրները և հարձակման գծում ոչ կրեատիվ գործողությունները: Վնասվածքների պատճառով դորտմունդցիները կորցրեցին հիմնական կազմի 3 պաշտպաններին` Մաթս Հյումելսին, Նեվեն Սուբոտիչին և Մարսել Շմելցերին: Այդուհանդերձ «Բորուսիա»-ն դասեր չքաղեց նախորդ տարվա սխալներից և չփորձեց կազմը համալրել համապատասխան քանակի որակյալ ֆուտբոլիստներով: Դորտմունդցիների մարզչական շտաբը նման պարագայում ստիպված էր վստահել թիմի երիտասարդ խաղացողներին, ովքեր կարելի է ասել վատ տպավորություն չթողեցին: Սկզբանական շրջանում ձախողումները շատ եղան, սակայն մրցաշրջանի վերջնամասում նրանք պատվով կատարեցին իրենց առջև դրված առաքելությունները: Իսկական հայտնություններ դարձան կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը և պաշտպան Էրիկ Դուրմը: Վերջինս Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի կողմից ընդգրկվեց թիմի ընդլայնված հայտացուցակում: Բացառված չէ, որ Դուրմին կարող ենք տեսնել նաև Մունդիալ 2014-ում: Հասկանալի է, որ նման երիտասարդ կադրերը դեռևս ի զորու չեն թիմին հասցնել մեծագույն հաղթանակների: Այդ պատճառով թիմին հաջորդ մրցաշրջանում անհրաժեշտ կլինեն վարպետ կատարողներ: Եվ եթե հաշվի առնենք, որ թիմից հեռանալու է հարձակման գծի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին, ապա այս խնդիրը ավելի առաջնային է դառնում ակումբի ղեկավարների համար: Բունդեսլիգայի առաջին շրջանի աղետալի դասավորվեց «Բորուսիա»-ի համար և թիմը կորցրեց չեմպիոն դառնալու բոլոր հույսերը: Այդուհանդերձ մրցաշրջանի միջնամասում Կլոպի թիմը կրկին սկսեց իրեն վստահ զգալ, խաղալ այնպիսի մեծ ցանկությամբ, խանդավառությամբ, ինչպես մրցաշրջանի սկզբնամասում: Ինչ վերաբերվում է [b]Հենրիխ Մխիթարյանին[/b], ապա նա չկարողացավ լիարժեք մասնակցել թիմի նախամրցաշրջանային հավաքներին, քանի որ «Բազել»-ի հետ կայանալիք ստուգողական խաղի ժամանակ վնասվածք ստացավ և բաց թողեց մրաշրջանի սկիզբը: Հայ խաղացողի ելույթները ստացվեցին վայրիվերումներով: Մրաշրջանի մեծ հատվածում Հայաստանի հավաքականի առաջատարին չէր հաջողվում կայուն մրցելույթներով աչքի ընկնել: Ինչ-որ տեղ դա պայմավորված էր նաև թիմի անկայուն և ոչ տպավորիչ ելույթներով: Թիմի խաղի բարելավման հետ համընթաց Մխիթարյանը կրկին սկսեց աչքի ընկնել կայունությամբ: Բացի այդ կարևոր նշանակություն ունեցավ խաղային դիրքի փոփոխումը: Յուրգեն Կլոպը Հենրիխին կիսապաշտպանության կենտրոնից տեղափոծեց եզր, որտեղ նա իրեն դրսևորեց նորովի,լավագույն կողմերով: Հայ խաղացողը Բունդեսլիգայի իր անդրանիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղում խփեց 9 գոլ և կատարեց 9 գոլային փոխանցում: Կարելի ասել «Բորուսիա»-ի կազմում Մխիթարյանի առաջին մրցաշրջանը հաջողված էր, և ամեն ինչ դեռ առջևում է հայ խաղացողի համար: [img]https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/t1.0-9/10274277_460244217452697_8190589033274250477_n.jpg[/img] [b]3.«Շալկե 04»[/b] Մրցաշրջանի սկիզբը խայտառակ կերպ դասավորվեց Յենս Կելլերի թիմի համար: Առաջին 7 տուրից հետո գելզենկիրխենյան ակումբը ընդամենը երկու հաղթանակ տարավ, իսկ վնասվածքի պատճառով թիմը զրկվեց հարձակման գծի առաջատար Կլաս-Յան Հունտելաարից: Անհաջող մեկնարկից հետո բոլորը սկսեցին մտածել Յենս Կելլերի պաշտոնանկության մասին: Վերջինս երկրպագուների և լրատվամիջոցների կողմից հայտնվեց ահռելի ճնշման տակ, սակայն գերմանացին նախանձելի համառություն, սկզբունքայնություն դրսևորեց և կարողացավ կամաց-կամաց թիմին դուրս բերել խաղային ճգնաժամից: Առաջնության երկրորդ շրջանում Կելլերը և իր սաները ասպարեզում հայտնվեցին լիովին կերպարանափոխված: «Շալկե 04»-ին հաջողվեց տուրից տուր կարգավորել իր մրցաշարային իրավիճակը և առաջնությունը ավարտել լավագույն եռյակում: Յենս Կելլերի հաջողության գրավականը դարձան երիտասարդ խաղացողները, ովքեր լիովին արդարացրեցին մարզչի վստահությունը: Արդյունքում Մաքս Մայերը, Յուլիան Դրաքսլերը և Լեոն Գորետցկան 2014 թվականի աշխարհի առաջնությունից առաջ հայտնվեցին Գերմանիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում: [img]https://scontent-b-fra.xx.fbcdn.net/hphotos-frc1/t1.0-9/10152425_460244237452695_6689869963846656367_n.jpg[/img] [b]4.«Բայեր»[/b] Սամի Հյուպիայի գլխավորությամբ «Բայեր»-ը բավականին հաջող առաջին շրջան անցկացրեց և ձմեռային արձակուրդների գնաց երկրորդ տեղով: Այդուհանդերձ լևերկուզենիցները մրցաշրջանի երկրորդ հատվածը լիովին ձախողեցին: Անփառունակ ելույթների հետևանքով թիմը բազմաթիվ պարտություններ կրեց և նահանջեց 4-5 տեղեր: Դրությունը փրկելու համար ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ արեց Սամի Հյուպիային և գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Սաշա Լևանդովսկուն, ով լուծեց իր առջև դրված խնդիրը: Մեծ ճիգերի շնորհիվ «Բայեր»-ը վերջին տուրում պահպանեց 4-րդ տեղը, ինչը լևերկուզենցիներին հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հանդես գալու իրավունք է ընձեռեց: [img]https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-frc3/t1.0-9/10258898_460244260786026_6912016457157028396_n.jpg[/img] [b]5.«Վոլֆսբուրգ»[/b] Ֆինանսական տեսանկյունից Գերմանիայի ամենահարուստ ակումբներից մեկը իր խաղային պոտենցիալով ունակ է մարտահրավեր նետել ցանկացած մրցակցի: «Վոլֆսբուրգ» յուրաքանչյուր տարի գերմանական չափանիշներով շռայլ գումարներ է ծախսում նոր խաղացողներ ձեռք բերելու համար: Այդ առումով բացառություն չեղավ նաև նախորդ մրցարջանը, որի ընթացքում թիմը մոտ 50 մլն եվրո ծախսեց «Բավարիա»-ի կիսապաշտպան Լուիս Գուստավոյի և «Չելսի»-ի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին ձեռք բերելու համար: Վստահաբար կարելի է ասել, որ այդ երկու թանկարժեք ձեռքբերումները իրենց լիովին արդարացրեցին և դարձան թիմի առանցքային խաղացողները: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի կատարողներ ունի «Վոլֆսբուրգ»-ը իր կազմում, ապա ամենայն վստահությամբ կարելի է հայտարարել, որ «գայլերը» ապագայում պայքարելու են ամենաբարձր տեղերի համար:Թիմը Դիտեր Հեկինգի գլխավորությամբ իր առաջին լիարժեք մրցաշրջանը անցկացրեց և նրանց ընդամենը մի քանի միավոր չբավականեցրեց տեղ զբաղեցնել լավագույն քառյակում, որը նրանց հնարավորություն կտար հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայի խաղարկութնունում: Այդուհանդերձ «Վոլֆսբուրգ»-ը նվաճեց եվրագավթային ուղեգիր և առաջիկայում իր երկիրը կներկայացնի Եվրոպայի լիգայի խաղարկությունում: [img]https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/t1.0-9/10361969_460244374119348_6138296137567675496_n.jpg[/img] [b]6.«Բորուսիա Մյոնխենգլադբախ»[/b] 70-ականների «ոսկե ժամանակաշրջանից» հետո «Բորուսիա»-ն, երբևէ նման փայլուն մեկնարկ չէր գրացնել Բունդեսլիգայում: ֆավրեի գլխավորությամբ գլադբախյան թիմը շարունակում է իր վերածնունդը: Եվ իսկապես, առաջին հերթին արժանին է պետք մատուցել Լուսիեն Ֆավրեին, ով հետնապահ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ից պատրաստեց առաջնության բարձր տեղերի համար պայքարող թիմի: Բունդեսլիգայի 2010/2011 թվականի խաղարկության ընթացքում, երբ թվում էր թե «Բորուսիա»-ին նույնիսկ հրաշքը չէր կարող փրկել 2-րդ Բունդեսլիգա ուղևորվելուց`ֆավրեն նշանակվեց Գլադբախի գլխավոր մարզիչ: Շվեյցարացի մասնգետին մի կերպ հաջողվեց թիմին բարձրացնել 15-րդ տեղ և «Բորուսիա»-ն անցումային խաղերում տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու հնարավորություն ստացավ: «Բոխում»-ի հետ երկու խաղերից հետո մյունխենգլադբախցյան ակումբին հաջողվեց մնալ 1-ին Բունդեսլիգայում: Այդտեղից սկսվեց «Բորուսիա»-ի վերածնունդը: Հաջորդ մրցաշրջանում «Բորուսիա»-ն կարողացավ փառահեղ հանդես գալ Բունդեսլիգայում և երկարատև տարիների դադարից հետո գեմանական ամենահեղինակավոր և տիտղոսակիր ակումբներից մեկը զբաղեցրեց 4-րդ տեղը: «Բորուսիա»-ն այդ առումով դարձավ մրցաշրջանի ամենամեծ անակընկալը: Նախորդ մրցաշրջանից առաջ թիմից հեռացան մի քանի առաջատար ֆուտբոլիստներ, այդ թվում Մարկո Ռոյսը և Ռոման Նոյշտադտերը: Սակայն ֆավրեին հաջողվեց պահպանել թիմի խաղային ձեռագիրը առանց Մարկո Ռոյսի, ով հանդիսանում էր «Բորուսիա»-ի հաջողությունների ամենամեծ գրավականը: Այս տարի թիմը ի դեմս Մաքս Կրուզեի և Ռաֆաելի` լուրջ համալրում ստացավ և շարունակում է իր խաղով հանդիսանալ Բունդեսլիգայի ամենահետաքրքիր թիմերից մեկը: Մյոնխենգլադբախյան ակումբի խաղում ակնառու է մարզչի ձեռագիրը: Մեկ հպումով, արագ փոխանցումներով պաշտպանությունից հարձակման անցնելը համարվում է «Բորուսիա»-ի գլխավոր զենքերից մեկը: «Բորուսիա»-ն մրցաշրջանի առաջին հատվածը գերազանց անցկացրեց և այն ավարտեց երրորդ տեղով, բայց Ֆավրեի սաները երկրորդ շրջանը անհամեմատ վատ անցկացրեցին և արդյունքում բավարարվեցին 6-րդ տեղով, ինչը նրանց Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք ընձեռեց: [img]https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/t1.0-9/10154919_460244344119351_948887246958440474_n.jpg[/img] [b]7.«Մայնց»[/b] Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի ամենահետքրքիր և համակարգված ակումբներից մեկը իր երիտասարդ տաղանդավոր մարզիչ` Թոմաս Տուխելի հետ չի դադարում հիացնել երկրպագուներին: Չափանիշներով համեստ թիմի հաջողության գլխավոր բանալին համարվում է ղեկավարության ճիշտ և հաշվենկատ գործունեությունը: Վերջին տարիներին «կառնավալային ակումբը» լուրջ քայլեր ձեռնարկեց իր ֆինանսական իրավիճակը բարելավելու համար: Կառուցվեց նոր մարզադաշտ (ի դեպ հենց «Քոֆաս Արենա» մարզադաշտում է կայանալու Գերմանիա – Հայաստան ընկերական հանդիպումը), որը պատկանում է հենց ակումբին և յուրաքանչյուր երկրպագուի կողմից տոմսի համար ծախսված գումարի մի մեծ մասը գնում է հենց ակումբի գանձարան: Արդյունքում «Մայնց»-ը կարողացավ մի շարք նմանատիպ մոտեցումների շնորհիվ զգալիորեն կարգավորել իր ֆինանսական իրավիճակը և ամենագլխավորը դրանք շատ նպատակային ծախսել նոր տրանսֆերների համար: «Շտուտգարտ»-ից ձեռք բերվեց ճապոնացի կիսապաշտպան Շինջի Օկազակին, ով դարձավ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի գլխավոր հայտնություններից մեկը: Թոմաս Տուխելը Օկազակիին կիսապաշտպանության եզրից տեղափոխեց հարձակման կենտրոն և արդյունքը ակնհայտ է` 15 գոլ մեկ մրցաշրջանի ընթացքում: Թոմաս Տուխելի թիմը առաջին հերթին աչքի ընկավ տակտիկական գրագետ խաղով: Արդյունքում «Մայնց»-ը զբաղեցրեց 7-րդ տեղ և բարի գալուստ Եվրոպայի լիգա: [img]https://scontent-a-fra.xx.fbcdn.net/hphotos-ash3/t1.0-9/10252114_460244290786023_3631706354150554664_n.jpg[/img] [b]8.«Աուգսբուրգ»[/b] Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի գլխավոր հայտնությունը դարձավ «Աուգսբուրգ»-ը: Նախորդ տարի «Աուգսբուրգ»-ը հրաշքով փրկվեց երկրորդ Բունդեսլիգա ուղևորվելուց` շատերը վստահ էին, որ ընթացիկ մրցաշրջանում բավարական ակումբը կրկին զբաղված է լինելու տեղ ուժեղագույների խմբում պահպանելով: Սակայն 39-ամյա Վայնցիրլին նախորդ մրցաշրջանի վերջնամասում հաջողվեց կարգարվորել թիմի խաղը, իսկ ընթացիկ մրցաշրջանում ավելացնել խաղային տարբեր ասպեկտներում: Երիտասարդ մարզչի գլխավորությամբ «Աուգսբուրգ»-ը բազմաթիվ սխրանքներ գործեց: Հատկանշական է, որ ահեղազոր «Բավարիա»-ի անպարտելիության շարքին վերջ դրեց հենց «Աուգսբուրգ»-ը: 29-րդ տուրում Վայնցիրլի սաները տնային խաղում 1:0 հաշվով պարտության մատնեցին չեմպիոնին: Զարմանալի է, բայց «Աուգսբուրգ»-ը ամբողջ մրցաշրջանը անցկացրեց բավականին կայուն կերպով: Թիմը առաջին շրջանից հետո արձակուրդների մեկնեց 8-րդ տեղով և հենց այդ տեղով էլ եզրափակեց մրցաշրջանը: Բավարական ակումբը վերջին տուրերում նույնիսկ պայքար էր մղում եվրագավաթային գոտում տեղ զբաղեցնելու համար, բայց նրանց ընդամենը մի քանի միավոր չբավականացրեց սենսացիայի համար: Այդուհանդերձ «Աուգսբուրգ»-ի նման առաջխաղացում ինքինին հրաշք է: [img]https://fbcdn-sphotos-a-a.akamaihd.net/hphotos-ak-frc3/t1.0-9/10363882_460244210786031_206034127720533772_n.jpg[/img] [b]9. «Հոֆենհայմ»[/b] Ֆինանսական տեսանկյունից Գերմանիայի ամենակայուն ակումբներից մեկը վերջին տարում կտրուկ փոխեց իր տրանսֆերային քաղաքականությունը: Շեշտը դրվեց ակումբի հնաբնակների և սեփական կադրերի վրա: Այդ մոտեցումը անցած մրցաշրջանում տվեց իր դրական պտուղները: Նման արմատական փոփոխությունների պատճառ հանդիսացավ նախորդ տարվա թիմի անհաջողությունները, երբ «Հոֆենհայմ»-ը բազմամիլիոնանոց ձեռքբերումները չարդարացրեցին իրենց` թիմը մի կերպ տեղը պահպանեց Բունդեսլիգայում: Դրան նաև նպաստեց թիմի գլխավոր մարզիչ Մարկուս Գիսդոլը, ով համարվում է ակումբի ներքին մարդկանցից մեկը: Հենց մեծամասամբ նրա շնորհիվ թիմը կարողացավ մնալ գերմանական էլիտար լիգայում: Գիսդոլը մինչ թիմը գլխավորելը երկար ժամանակ աշխատել էր «Հոֆենհայմ»-ի երիտասրդական թիմերի հետ և քաջ ծանոթ էր իր նախկին սաների հնարավորություններին: Նախորդ մրցաշրջանում «Հոֆենհայմ»-ին առաջին հերթին պակասեց կայունությունը, ինչի արդյունքում Զինսահայմը ներկայացնող ակումբը առաջնությունը ավարտեց 8-րդ տեղում: Հաշվի առնելով, թիմի խաղացողների պոտենցիալը և ցուցադրած խաղ, «Հոֆենհայմ»-ը հաջորդ մրցաշրջանում կարող է պայքարել առաջին վեցնյակում տեղ զբաղեցնելու համար: [img]https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/t1.0-9/1511403_460244187452700_4867496668285590387_n.jpg[/img] [b]10. «Հաննովեր 96»[/b] Վերջին տարիներին «Հաննովեր 96»-ին Միրկո Սլոմկայի գլխավորությամբ հաջողվեց առաջնության հետնապահից վերածվել հստակ միջակի: Նույնիսկ եղավ ժամանակ, երբ հանովերյան ակումբը կայուն կերպով պայքարում էր եվրագավթային ուղեգրերի համար և նույնիսկ 2011/12 մրցաշրջանը ավարտեց լավագույն քառյակում: Սակայն նախորդ մրցաշրջանի առաջին մասի վերջնամասը թիմը ձախողեց բոլոր առումներով: Ակումբի ղեկավարները չհանդուրժեցին նման իրավիճակը և առանց վարանելու դռան կողմը ցույց տվեց Միրկո Սլոմկային: Թիմը հրավիրվեց երիտասարդ թուրք մարզիչ Թայֆուն Կորկուտը: Նրա գլխավորությամբ առաջին խաղերում «Հաննովեր»-ը բավականին լավ տպավորություն թողեց, սակայն որոշ ժամանակ անց թիմի խաղային խնդիրները կրկին գլուխ բարձրացրեցին: Այդուհանդերձ առաջնության վերջնամասում Կորկուտի սաներին հաջողվեց մի քանի հաջող խաղ անցացնել և հեռանալ վտանգավոր գոտուց: Արդյունքում թիմը ամրապնդվեց 10-րդ տեղում: [img]https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/t1.0-9/10365880_460244184119367_6750894144824701528_n.jpg[/img] [b]11. «Հերտա»[/b] Առաջնության առաջին շրջանում բեռլինյան ակումբի ելույնթերը հուսադրող էին: Մի պահ թվաց, թե Յոս Լուխուկայի թիմը կշարունակի Բունդեսլիգայում ստեղծված բարի ավանդույթը: Որպես կանոն 2-րդ Բունդսլիգայից`1-ին Բունդեսլիգա բարձրացած թիմերից, որևէ մեկը առաջին մրցաշրջանում դառնում է անակընկալի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում այդ դերը ստանձնել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ը, իսկ ընթացիկ մրցաշրջանում դրան մոտ էր «Հերտա»-ն: Բեռլինցիները հատկապես հաջող անցկացրեցին առաջին շրջանի վերջնամասը և արձակուրդների գնացին 6-րդ տեղով: Տպավորություն ստեղծվեց, թե մայրաքաղաքային ակումբը ունակ է պայքար մղել եվրագավաթային ուղեգրերի համար, բայց երկրորդ շրջանում սպասելիքները չարդարացան և Լուխուկայի սաները գլորվեցին 11-րդ տեղ: [img]https://s.yimg.com/bt/api/res/1.2/jgPnRJbzZLVizVNDHqOtIQ--/YXBwaWQ9eW5ld3M7Y2g9MzYwO2NyPTE7Y3c9NjQwO2R4PTA7ZHk9MDtmaT11bGNyb3A7aD0zNTU7cT04NTt3PTYzMA--/http://media.zenfs.com/de_DE/Sports/Eurosport/1204217-25153211-640-360.jpg[/img] [b]12. «Վերդեր Բրեմեն»[/b] «Վերդեր»-ը առաջնություն սկսեց նոր գլխավոր մարզչով: Շաֆի դարաշրջանը ավարտվեց և սկսվեց Դուտի ժամանակշրջանը, որը դեռևս չի կարող ուրախացնել բերմենյան ակումբի երկրպագուներին և այն միգուցե կարող է փոխարիվել մեկ այլ նոր մարզչի ժամանակաշրջանով: Ժամանակին վառ, դինամիկ և հարձակվողական ֆուտբոլ ցուցադրող «Վերդեր»-ը վերածվեց դժգույն, անկայուն խաղ ցուցադրող «Վերդեր»-ի: Չնայած, որ մրցաշրջանի վերջնամասում «Վերդեր»-ը կյանքի որոշ նշաններ ցույց տվեց: Իհարկե, Շաֆի «Վերդեր»-ը նույնպես շատ գնդակներ էր բաց թողնում, սակայն փոխարենը նաև շատ խփում էր և համարվում էր Բունդեսլիգայի ամենաարդյունավետ ակումբներից մեկը: Այժմ ժամանակները փոխվել են և Դուտի թիմը դեռևս շատ հեռու է այն ուրախ «Վերդեր»-ից, որին երկրպագուները սովոր էին տեսնել: Բնականաբար նման պարագայում «Բրեմենյան երաժիշտների» առջև մեծ պահանջներ չի կարելի դնել: Թիմին մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց չհայտնվել վտանգավոր գոտում և առաջնությունը եզրափակել 12-րդ տեղում: [img]https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/t1.0-9/10346000_460250574118728_18303774699181067_n.jpg[/img] [b]13. «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»[/b] «Այնտրախտ»-ը հիմնականում շեշտը դրեց Եվրոպայի լիգայում հաջող մրցելույթների վրա: Արմին ֆեհի սաները հիանալի անցկացրեցին խմբային փուլ և դուրս եկան 1/16 եզրափակիչ, որտեղ համառ պայքարում զիջեցին «Պորտու»-ին: Եթե «արծիվների» եվրագավթային մրցելույթները կարելի էր հաջող համարել, ապա Բունդեսլիգայում Ֆեհի թիմը մեղմ ասած չտպավորեց: Արդյունքում «Այնտրախտ»-ը առաջնության երկրորդ հատվածում զբաղված էր տեղ ուժեղագույնների խմբում պահպանելու խնդիրներով: ֆրանկֆուրտցիներին հաջողվեց խույս տալ երկրորդ Բունդեսլիգա ուղևորվելուց: Չնայած դրան թիմի գլխավոր մարզիչ Արմին Ֆեհը չցանկացավ իր կարիերան շարունակել «Այնտրախտ»-ում և առաջնության ավարտից հետո հրաժեշտ տվեց թիմին: [img]http://img.welt.de/img/bildergalerien/crop106146920/9208721118-ci3x2l-w620/SC-Freiburg-v-1.jpg[/img] [b]14. «Ֆրայբուրգ»[/b] Մեկ տարի առաջ «Ֆրայբուրգ»-ը դարձավ առաջնության գլխավոր բացահայտումը: Չափանիշներով համեստ թիմը կարողացավ իր գլխից բարձր ցատկել: Բունդեսլիգայի ամենեահամեստ բյուջե ունեցող թիմը չկարողացավ պահել իր առաջատարներին: Բավականին ցածր տրանսֆերային գներով թիմից հեռացան` Դանիել Կալիջուրին (Վոլֆսբուրգ), Յոհանես Ֆլյումը, Յան Ռոզենտալը, (երկուսն էլ «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), Սեդրիկ Մակիադին («Վերդեր») և Մաքս Կրուզեն (Բորուսիա Մ): Թիմի գլխավոր մարզիչ Քրիտսիան Շտրայխը առանց իր առաջատաների չկարողացավ պահպանել թիմի յուրահատուկ խաղաոճը, որով «Ֆրայբուրգ»-ը նախորդ տարի հանդիսանում էր առաջնության ամենահաճելի կոլեկտիվներից մեկը և լուրջ խնդիրներ էր ստեղծում առաջատարների համար: Նման պարագայում «Ֆրայբուրգ»-ը դատապարտված էր վերադառնալ հետնապահի կարգավիճակին: Բրայզգաուն ներկայացնող ակումբը նախորդ մրցաշրջանում առաջնությունը ավարտել էր 5-րդ տեղով և այս տարի իր ուժերը փորձեց նաև Եվրոպայի լիգայում: Բնականաբար Շտրայխի թիմը չկարողացավ երկու ճակատով պայքար մղել: Արդյունքում Եվրոպայի լիգայում թիմը նույնիսկ չկարողացավ հաղթահարել խմբային արգելքը, իսկ Բունդեսլիգայում ամրպանդվեց ստորին հորիզոնականներում: [img]https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/t1.0-9/10361969_460244370786015_6922562849539963729_n.jpg[/img] [b]15. «Շտուտգարտ»[/b] Գերմանիայի վերջին տարիների ամենամրցունակ կոլեկտիվներից մեկը նախորդ մրցաշրջանում մեղմ ասած տխրեցրեց իր երկրպագուներին: «Շտուտգարտ»-ը մի կերպ իր տեղը պահպանեց Բունդեսլիգայում: Մրցաշրջանի ընթացքում թիմը պաշտոնանակ արեց երկու մարզչի` Բրունո լաբադիային և Թոմաս Շնայդերին: Առաջնության վերջնամասում շվաբներին գլխավորեց փորձառու Հուուբ Ստեվենսը և կարողացավ թիմին փրկել երկրորդ Բունդեսլիգա ուղևորվելուց: Այդուհանդերձ հոլանդացի մասնագետը հրաժարվեց իր գործունեությունը շարունակել «Շտուտգարտ»-ում: [img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/t1.0-9/10308267_460244330786019_165545208906352656_n.jpg[/img] [b]16. «Համբուրգ»[/b] Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի ամենամեծ հիասթափությունը առաջացրեց «Համբուրգ»-ը: Գերմանական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը հայտնվեց կատարյալ քաոսի մեջ: Մրցաշրջանի ընթացքում պաշտոնանկ արվեցին երկու մարզիչներ: Հյուսիսգերմանական ակումբը առաջնությունը սկսեց Տորստեն Ֆինկի գլխավորությամբ, այնուհետև նրան փոխարինելու եկավ հոլանդացի Բերտ վան Մարվեյկը, ով ոչ միայն չկարողացավ կյանքի վերադարձնել թիմին, այլև ավելի բարդացրեց թիմի կյանքը: Շուտափույթ կերպով «Համբուրգ»-ին օգնության հասավ «Հաննովեր»-ի նախկին գլխավոր մարզիչ Միրկո Սլոմկան, ում հաջողվեց որոշակիորեն արթնացնել թիմին: Գերմանացի մասնագետի գլխավորությամբ առաջին խաղում «Համբուրգ»-ը 3:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Թվաց, թե Սլոմկան ի զորու է թիմին դուրս բերել անդունդից, սակայն հետագա տուրերում «Համբուրգ»-ը կրկին քանդվեց: Արդյունքում Սլոմկայի թիմին հաջողվեց նախավերջին տեղից բարձրանալ 15-րդ տեղ, ինչը նրանց հնարավորություն է ընձեռում անցումային խաղերի շնորհիվ իրենց տեղ պահպանել Բունդեսլիգայում: Հարկ է նշել, որ «Համբուրգ»-ը հանդիսանում է այն միակ ակումբը, որը Բունդեսլիգայի հիմնադրումից ի վեր մասնակցել է բոլոր մրցաշրջանի խաղարկություններին: Եվ պատահական չէ, որ հյուսիսգերմանական ակումբը ստացել է «դինոզավրներ» մականունը: «Համբուրգ»-ը իր պատմության ընթացքում, երբեք այսքան մոտ չի եղել առաջին Բունդեսլիգային հրաժեշտ տալուն: [img]https://fbcdn-sphotos-e-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/t1.0-9/10271548_460244220786030_4939212141954502776_n.jpg[/img] [b]17. «Նյուրնբերգ»[/b] Թերևս Բունդեսլիգայի այն միակ ակումբը, որը իր «սփրթնած» խաղով կարող է ստվեր գցել ցանկացած մրցաշարի դիտարժանության վրա: Բավարական ակումբը 5 անընդմեջ մրցաշրջան առաջին Բունդեսլիգայում անցկացնելուց հետո կրկին ուղևորվեց երկրորդ Բունդեսլիգա: Նյուրնբերգցիները նախորդ մրցաշրջանում երկու գլխավոր մարզիչ փոխեցին, սակայն դա էլ նրանց չփրկեց ձախողումից: Հատկանշական է, որ «Նյուրնբերգ»-ը Բունդեսլիգայի առաջին շրջանում ոչ մի հաղթանակ չտարավ և յուրօրինակ ոչ-ոքիների ռեկորդ սահմանեց: Թիմը առաջին 17 խաղերից` 11 ավարտեց ոչ-ոքի արդյունքներով, և միայն 18-րդ տուրում Վերբեկի գլխավորությամբ «Նյուրնբերգ»-ը իր առաջին երեք միավորը վաստակեց: Հարկ է նշել, որ մրցաշրջանի երկրորդ կեսում անցկացրած 17 խաղում «Նյուրնբերգ»-ը տոնեց 5 հաղթանակ և կրեց 12 պարտություն: [img]https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/t1.0-9/10329248_460244354119350_3938421718190405804_n.jpg[/img] [b]18. «Այնտրախտ Բրաունշվեյգ»[/b] Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ը առաջին շրջանից հետո հաստատեց իր բացահայտ հետնապահ լինելու կարգավիճակը: «Առյուծները» առաջնության սկզբից մինչև վերջ մնացին վերջին տեղում: Այդուհանդերձ չի կարելի ասել, որ «Այնտրախտ»-ը չպայքարեց տեղը առաջին Բունդեսլիգայում պահպանելու համար: Մինչև վերջին տուրը Լիբերկնեխտի թիմը կենաց մահու պայքար էր մղում էլիտար լիգայում մնալու համար, սակայն նրանց չհաջողվեց հրաշք գործել: Մրցաշարային աղյուսակ [img]https://fbcdn-sphotos-a-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/t1.0-9/10259921_460247410785711_8132813558468903483_n.png[/img] [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր