211652_close_icon
views-count8362 դիտում article-date 01:57 11-05-2014

Երևանում BMW-ն հայտնվել է ձորակում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում BMW մակնիշի 34 NR 889 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Ալմաստ գործարանից դեպի Ուլնեցի փողոց տանող նորակառույց ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառերին ու քարերին և հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները, ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր