211652_close_icon
views-count6948 դիտում article-date 20:00 10-05-2014

22-ամյա վարորդը Ռուբինյանց փողոցում Audi-ով բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում Audi մակնիշի 31 ՕԼ 425 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ, 22-ամյա Արթուր Խաչատրյանը Ռուբինյանց փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանին պատմում էր, որ մեքենան վարելու ժամանակ ավտոմեքենայի երիտասարդ ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել է, և ինքը խառնվել է իրար, ինչից հետո մեքենան բախվել է էլեկտրասյանը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պարեկապահակային ծառայության 6-րդ վաշտի ծառայողները: Ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառության հրշեջ-խումբը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է սթափ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր