10190 դիտում
22:07 09-05-2014
ՀՀ ՊՆ Ռազմական ակադեմիայի հարևանությամբ բախվել են Lexus-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում Վազեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Մելիքսեթյանի վարած Opel մակնիշի 58 CC 888 համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Համլետ Մելքոնյանի վարած Lexus մակնիշի 11 OU 210 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, 2 ավտոմեքենաների վարորդները և Lexus-ի ուղևորուհին Շիրակի մարզի բնակիչ 44-ամյա Գայանե Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ բախման արդյունքում 2 ավտոմեքենաներն էլ դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հողածածկ հատվածում:
Ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով ովքեր Lexus ավտոմեքենայից դադարեցրեցին գազի ուժեղ արտահոսքը:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Lexus-ի վարորդ Հ. Մելքոնյանն և ուղևորուհի Գ. Հովհաննիսյանը ամուսիններ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+