211652_close_icon
views-count1123 դիտում article-date 12:43 08-05-2014

Շնորհավո՛ր եռատոնդ, Հայրենիք. «Հայոց արծիվներ»-ի նախագահի շնորհավորական ուղերձը

Արցախյան փառավոր հերոսամարտում հաղթանակած հերոսական հայ ժողովուրդ. Մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և դարավոր աղետների ու փառապսակ հաղթանակների միջով անցած հայրենատեր հայ ժողովրդին` անչափ նշանակալից եռատոնի կապակցությամբ և իմ մաղթանքներն եմ հղում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր հայորդիներին՝ ցանկանալով խաղաղություն, ուժ և միասնություն: Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի արժանավոր զավակների, ովքեր պատերազմի գողգոթայով անցան և իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին հայրենիքին: Մենք հպարտ ենք, որ չնայած թշնամու ահռելի կուտակումներին, 1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց անառիկ բերդաքաղաք Շուշին: Խոնարհում ու փառք՝ Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցներին ու մարտում հերոսաբար ընկած մարտիրոսվածներին: Փառք ու պատիվ՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման ակունքներում կանգնած հայկական կամավորական ջոկատների հերոս երկրապահներին, որոնք անզեն ու անպատրաստ, սակայն ոգով արի ու հայրենատեր, առաջինը ոտքի ելան հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար: Փառք ու պատիվ՝ մայիսի 9-ին ստեղծված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին ու նրա քաջարի հրամանատարներին՝ թվացյալ խաղաղության այս օրերին բազում հակասությունների մեջ Արցախն անխոցելի պահելու, դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը հպարտությամբ սերունդներին փոխանցելու համար: Փառք ու պատիվ՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի մեր հերոսներին: Խոնարհում քեզ՝ Եռաբլուր, եռատոնդ հավերժության ջահն է քո: Խոնարհում Ձեզ՝ հայոց մայրեր, Դուք արծիվ որդիներ եք հայրենիքին նվիրել: Շնորհավո՛ր տոնդ, Հայրենիք, թող խաղաղությամբ բացվեն գալիք լուսաբացներդ մինչև հավերժություն...

Նմանատիպ նյութեր