1738 դիտում
16:24 29-01-2014
«Հայոց Արծիվներ» ՀԿ-ի անդամներին ընդունել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը
Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 4-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ ներկայացնելու «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 4-ամյա գործունեությունը: Խաչիկ Ասրյանը մանրակրկիտ ներկայացրեց «Հայոց Արծիվների» 300 մասնաճյուղերի հիմնադրման, 550-ից ավել կազմակերպած հայրենասիրական միջոցառումների, 32.000-ից ավել քաղաքացիների կազմակերպությանն անդամագրվելու մասին:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր խոսքի մեջ՝ բարձր գնահատելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենանվեր աշխատանքը, կոչ արեց «Հայոց Արծիվներին» էլ ավելի ակտիվ համագործակցել ոստիկանության հետ, հատկապես բազմապիսի արատավոր երևույթների դեմ պայքարում:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության կողմից հիմնադրված «Հայոց Արծիվ» ոսկե հուշամեդալով պարգևատրեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ հայոց պետականության կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
5315 դիտում
19:38 02-06-2016
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
9779 դիտում
15:33 23-01-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել ոստիկանության Շիրակի մարզի ոստիկանապետին. (լրացված)
7696 դիտում
17:13 24-01-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է կատարել ոստիկանության քննչական ապարատում
Այս բաժնից
1027 դիտում
23:16 19-09-2024
Կյանքի են կոչվում երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր․ Տիգրան Ավինյան
592 դիտում
22:43 19-09-2024
Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը
469 դիտում
21:53 19-09-2024
Հայաստանի ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Վրաստան