211652_close_icon
views-count1184 դիտում article-date 21:36 07-05-2014

Սեր` հեռավորության վրա. ո՞ւմ միջոցով են պորտուգալացիները ճանաչել հայերին. տեսանյութ

Հարավային եվրոպայի մայրաքաղաքներից մեկում` Լիսաբոնում, հիմք դրվեց հայ-պորտուգալական հարաբերություններին: Այստեղ է կառուցված «Պարոն 5 տոկոսի»` Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամն ու թանգարանը: Մեծ գործարարն ու բարեգործը կյանքի վերջին տարիներն ապրել է Լիսաբոնում: Այստեղ էլ նավթի մագնատը ստեղծել է իր հարուստ հիմնադրամն ու թանգարանը, որը մինչև այժմ քաղաքի գլխավոր այցեքարտերից է: Պորտուգալիայում ասում են հայ` հիշում են Գյուլբենկյանին: Նորանշանակ դեսպանը խոստանում է ամրացնել այդ կամուրջը: Նախագահին հավատարմագրերը հանձնելուց հետո, Արմնյուզի հետ բացառիկ հարցազրույցում դեսպանը պատմեց Պորտուգալիայում հայերի մասին: Նրանք շատ չեն, մոտ 2000: Զբաղված են հիմնականում սպասարկման ոլորտում: Սակայն հայ-պորտուգալական հարաբերությունները զարգացման մեծ պոտենցիալ ունեն, որը մինչև այժմ լավ չի օգտագործվել: Հայաստանն և Պորտուգալիան լավ գործընկերներ են հատկապես ՄԱԿ-ի շրջանակում: Սերտ կապեր կան Ժնևի և Նյու-Յորքի Հայաստանի ներկայացուցիչների հետ: Այս ամենով հանդերձ Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարձր մակարդակի հանդիպումներ շատ քիչ են եղել: Դեսպանը իր առաջիկա գերխնդիրներից մեկը համարում է հենց քաղաքական հարաբերությունների ակտիվացումը: Պորտուգալիայում գիտեն հայկական խնդիրները: Ցեղասպանությունից մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Այս բոլոր հարցերի շուրջ պաշտոնական Լիսաբոնը ունի իր դիրքորոշումը: Դեսպանը մինչև Հայաստան այցելելը հայերի մասին գիտեր Գյուլբենկյանի միջոցով` այն, ինչ հասցրել էր կարդալ գործի բերումով: Այցելությունից հետո դեսպանի տպավորությունները փոխվել են: Նա հասկացել է Հայաստանի գլխավոր առավելություններից մեկը: Գյուլբենկյանից սկսած ու մինչև այժմ հայ-պորտուգալական հարաբերությունները միշտ եղել են պլատոնական սիրո պես` ջերմ, բայց հեռավորության վրա: Նորանշանակ դեսպանի նպատակն է աշխարհագրական հեռավորությունը կրճատել` դեմ-առ դեմ հանդիպումների միջոցով: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27441]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր