211652_close_icon
views-count756 դիտում article-date 13:16 07-05-2014

Մայրաքաղաքի մարզադպրոցներն ապահովվում են ջեռուցման համակարգերով

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ջեռուցման համակարգերով են ապահովվում քաղաքապետարանի ենթակայութան մարզադպրոցները: Անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու համար տարիներ շարունակ մարզադպրոցները ջեռուցվել են էլեկտրական սալիկներով և այլ միջոցներով: Ջեռուցման ծրագրի շնորհիվ մարզադպրոցները հնարավորություն կունենան ձմռան ամիսներին լիարժեք կազմակերպել մարզումները, ինչը կնպաստի նաև հանրապետական և միջազգային մրցաշարերում բարձր ցուցանիշներ գրանցելուն: 2014 թվականի ծրագրով ջեռուցման համակարգերով կհամալրվի մայրաքաղաքի թվով 5 մարզադպրոց: Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից տեղեկացրել են, որ 3 մարզադպրոցներում աշխատանքների հիմնական փուլն արդեն ավարտվել է: Աշխատանքների ամբողջ ընթացքում քաղաքապետի հանձնարարությամբ պատասխանատուների կողմից որակի ապահովման նպատակով իրականացվել է հատուկ հսկողություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր