2162 դիտում
16:21 08-09-2016
Ավարտական փուլում են մայրաքաղաքի առողջապահական հիմնարկների նորոգման և ջեռուցման ապահովման 2016 թվականի աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրերով առողջապահական հիմնարկների նորոգման և ջեռուցման ապահովման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:
Համայնքային բյուջեի միջոցներով այս տարի ջեռուցման համակարգեր են անցկացվել մայրաքաղաքի թվով 10 բուժհաստատություններում, ևս 7-ում իրականացվում են պատուհանների փոխարինման աշխատանքները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընթացող աշխատանքների որակի և ժամկետների նկատմամբ սահմանված է մշտական հսկողություն: Ընթացքին և արդեն իսկ իրականացված աշխատանքներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
«Այս տարի ամբողջությամբ կավարտենք առողջապահական հիմնարկների ջեռուցման համակարգերով ապահովման ծրագիրը: Արդեն հաջորդ տարի նախատեսում ենք ամբողջացնել պատուհանների փոխարինումը: Նորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում, ինչպես նաև բուժհաստատությունների տնտեսումներով, որոնք, ի դեպ, ձևավորվել են բուժհիմնարկների վերազինման արդյունքում հավելյալ մուտքերի շնորհիվ»,-նշել է Դավիթ Օհանյանը:
Քաղաքապետի տեղակալն այցելել է նաև այս տարվա ծրագրով հիմնանորոգվող «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն: Նախատեսված աշխատանքները հնարավորություն են տալու ընդլայնելու մատուցվող բժշկական ծառայությունները:
Ներդրումային ծրագրով հիմնանորոգվում է նաև ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան՝ վերջինիս ընտանիքի աջակցությամբ:
2016թ. ծրագրով առողջապահական հիմնարկներում իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ բուժհաստատություններն ապահովվել են նաև նոր սարքավորումներով:
Առողջապահական հիմնարկներ այցի ընթացքում Դավիթ Օհանյանը զրուցել է նաև քաղաքացիների հետ, հետաքրքրվել բնակիչներին անհանգստացնող խնդիրներով և սպասարկման որակով: Քաղաքապետի տեղակալը պատասխանատուներին հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել և համապատասխան ընթացք տալ քաղաքացիների բարձրացրած հարցերին:
Նմանատիպ նյութեր
1191 դիտում
18:44 29-10-2015
Մայրաքաղաքի մանկապարտեզներում ավարտական փուլում է գույքի բաշխման 2015 թվականի ծրագիրը
2872 դիտում
16:30 19-12-2016
Ավարտվել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են