211652_close_icon
views-count5592 դիտում article-date 12:27 07-05-2014

Սամվել Ալեքսանյանի հայրը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հայրը՝ Լիմինդրիչ Ալեքսանյանը, դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին: Միաժամանակ ավելացրեց, որ ընդունման պահից հիմա շատ ավելի լավ է, դրական դինամիկա է նկատվում: «Սակայն դեռ հիվանդանոցում է, գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ համապատասխան բուժում է ստանում: Նման կարգի հիվանդներին չենք խրախուսում, որ պալատում մնան, որովհետեւ 83 տարեկան է: Նրան պալատում հսկելն ավելի դժվար կլինի, քան վերակենդանացման բաժանմունքում»,- ավելացրեց Անատոլի Գնունին: Ավելի վաղ Անատոլի Գնունին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Լիմինդրիչ Ալեքսանյանն ապրիլի 23-ին վիրահատության է ենթարկվել, սակայն չէր նշել, թե ինչ վիրահատության: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր