211652_close_icon
views-count1592 դիտում article-date 09:31 07-05-2014

Առողջապահության նորանշանակ նախարարը «լուրջ» ստուգումների է անցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այս օրերին «լուրջ» ստուգումների է անցել: Մեզ հասած տեղեկություններով՝ նախարարն արդեն մի քանի օր է, ինչ իր աշխատանքը սկսել է նախարարության գրեթե բոլոր աշխատասենյակները ստուգելու գործընթացից: Ավելին՝ նախարարի ստուգումները հասել են մինչև նկուղային հարկ: Սա դեռ վերջը չէ։ Արմեն Մուրադյանը ստուգել է նաև, թե որտեղ են նախարարության աշխատակիցները կայանում իրենց մեքենաները: Հետաքրքիր է, ի՞նչ բացահայտեց իր համար Արմեն Մուրադյանը նախարարության նկուղային հարկը ստուգելով: Սպասենք զարգացումներին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր