Շառլ Ազնավուրը՝ Արամ MP3-ի մասին
Աշխահահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը եվրատեսիլյան հայաստանցի մեր պատվիրակի՝ Արամ MP3-ի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի Արամ: Դուք անցնելու եք եվրատեսիլյան արկածի միջով: Ես կարծում եմ, որ շատ ճիշտ ընտրություն է արված, և Դուք եք ներկայացնում Հայաստանը «Եվրատեսիլ»-ում: Վստահ եմ, որ ի լրումն Հայաստանի բնակչության, հեռուստացույցի առջև նաև ողջ հայկական սփյուռքն է ոգևորելու Ձեզ: Մենք հպարտ ենք, որ Ձեզ նման երիտասարդը ներկայացնում է այս մեծ միջոցառմանը: Ձեզ՝ լավագույն բարեմաղթանքներս: Հույս ունենք, որ ցույց կտաք, որ նույնիսկ 100 տարի անց էլ մենք կարող ենք միջազգային բեմերում լինել»: