1746 դիտում
10:08 06-05-2014
Չտեսնող, բայց պրոֆեսիոնալ մերսողին չեն ընդունել աշխատանքի․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Կառավարությունը կրճատում է հաշմանդամներին աջակցող ծրագրերը: Երեկ այս մասին ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: Նրա ներկայացմամբ` աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրով նախկինում նախատեսվում էր հաշմանդամ աշխատակցի աշխատավարձի կեսը 2 տարի փոխհատուցել, կառավարության որոշմամբ` 2 տարին կրճատվել, դարձել է 6 ամիս: Այսինքն, գործատուին խրախուսելու համար, որպեսզի հաշմանդամ մարդուն ընդունի աշխատանքի, պետությունը այդ աշխատակցի աշխատավարձի կեսը վերադարձնում էր գործատուին ուղիղ 2 տարի, այժմ`ընդամենը 6 ամիս: Այս որոշման հետևանքով, ինչպես որոշ գործատուներ վստահեցրել են հ/կ-ի ղեկավարին, ամենևին էլ չեն շահագրգռվի հաշմանդամներին աշխատանքի ընդունել:
«Առավոտի» այն հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ աշխատում հաշմանդամներին վերապատրաստելու, մասնագիտական որակավորումով ապահովելու ծրագիրը, հնարավո՞ր է գործատուների համար այնքան էլ լավ մասնագետներ չեն պատրաստում, հ/կ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանն ասաց, որ միշտ չէ, որ խնդիրը հաշմանդամի հմտության հետ է կապված լինում: Իսկ պարոն Ալավերդյանն էլ մի դեպք պատմեց, թե ինչպես բարձր որակավորում ունեցող չտեսնող մարդուն գործատուն անհեթեթ պատճառաբանությամբ աշխատանքի չի ընդունել. «Շատ լավ մերսող է, բարձրագույն կրթությամբ, բոլոր կուրսերն անցած, լավ մասնագետ, նրան աշխատանքի չեն ընդունել, որովհետև չի տեսնում, եւ գործատուն ասել է`«Մեր հաճախորդները հիմնականում աղջիկներ են, դուք տղամարդ եք, իրենք կամաչեն»»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
11360 դիտում
18:27 27-09-2017
Անհնարինը՝ հնարավոր. չտեսնող մարդկանց համար Արարատի գագաթ բարձրանալը ամենևին ֆանտաստիկայի ժանրից չէ
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»