211652_close_icon
views-count2484 դիտում article-date 09:52 06-05-2014

Կոալիցիա՝ առանց կոալիցիոն հուշագրի․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․ «Ֆորմալ առումով իշխանական կոալիցիան դադարեց գոյություն ունենալուց այն պահից, երբ ՕԵԿ-ը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին։ Կառավարության ձևավորումը, որպես այդպիսին, մնաց միայն մեկ իշխանական ուժի՝ ՀՀԿ-ի ուսերին։ Սակայն, եթե դիտարկենք արդեն ձևավորված կառավարության կազմը, ապա այդտեղ չենք տեսնի կոշտ ու միանշանակ կուսակցական թիմի տրամաբանություն։ Կառավարությունը նույնիսկ կարելի է համարել լայն կոալիցիա՝ առանց կոալիցիոն հուշագրի։ Խոշոր հաշվով, ՕԵԿ-ը կառավարությունից չի էլ գնացել։ ՕԵԿ-ական երեք նախարարներից երկուսը վերանշանակվեցին, թեև ֆորմալ առումով, նրանք այլևս համարվում են անկուսակցական»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր