ԵԱՀԿ դիտորդները Ուկրաինայում կհետևեն սեպտեմբերի Մինսկում կնքված հուշագրի պայմանների իրականացմանը
ԵԱՀԿ դիտորդները Ուկրաինայում կհետևեն սեպտեմբերի 19-ին Մինսկում կնքված հուշագրի պայմանների իրականացմանը: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:
ԵԱՀԿ-ում նշել են, որ առաքելությունն անմիջապես և ակտիվ կերպով աջակցելու է այդ համաձայնագրի իրականացմանը և մշտադիտարկմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Մինսկում Ուկրաինայի իշխանությունները և աշխարհազորայինները հուշագիր են մշակել, որը նախատեսում է համընդհանուր հրադադար և 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծում: